ABNews
Fitch-ը նվազեցրել է համաշխարհային ՀՆԱ աճի կանխատեսումը
Լուրեր | 2022/09/15 06:53

Համաշխարհային ՀՆԱ աճի կանխատեսումը 2023 թվականի համար 2,7%-ից իջեցվել է մինչեւ 1,7%: Fitch-ն ակնկալում է, որ Եվրոգոտու եւ Մեծ Բրիտանիայի տնտեսությունները ռեցեսիայի մեջ կհայտնվեն արդեն այս տարի, մինչդեռ ԱՄՆ-ն մեղմ ռեցեսիային կբախվի 2023 թվականի կեսին: Եվրոգոտու ՀՆԱ-ն, ըստ գործակալության նոր կանխատեսման, 2023 թվականին գազի ճգնաժամի հետեւանքով կնվազի 0,1%-ով: Նոր կանխատեսումը հաշվի է առնում Ռուսաստանից Եվրոպա գազատարով գազամատակարարման ամբողջական կամ գրեթե ամբողջական դադարեցումը: ԱՄՆ տնտեսության համար ընթացիկ տարվա աճի կանխատեսումը 2,9%-ից վատթարացել է մինչեւ 1,7%, 2023 թվականի համար՝ 1,5%-ից մինչեւ 0,5%: Իսկ Չինաստանի ՀՆԱ-ն 2022-ին կաճի 2,8%-ով եւ 4,5%-ով՝ հաջորդ տարի: Հուլիսին կանխատեսվում էր Չինաստանի տնտեսության աճ՝ համապատասխանաբար 3,7%-ով եւ 5,3%-ով:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
