ABNews
Ուսումնասիրություն. 9 ամսվա պետական բյուջեի կատարումը պլանից շեղվել է 283.8 մլրդ դրամով
Լուրեր | 2022/11/21 05:13

ԼՈՒՅՍ հիմնադրամն ուսումնասիրել է 2022թ. առաջին 9 ամսվա Հայաստանի բյուջեի կատարման հաշվետվությունը ու եզրակացրել, որ Պետական բյուջեի եկամուտների գերակատարման և ծախսերի թերակատարման 9 ամսվա արդյունքներով ձևավորվել է պետական բյուջեի հավելուրդ պլանավորված պակասուրդի փոխարեն:Պետական բյուջեի ծախսերը ճշտված պլանի համեմատ թերակատարվել են: Թերակատարվել են թե ընթացիկ, և թե կապիտալ ծախսերը:
Թերակատարման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է: Թերակատարում է արձանագրվել պատասխանատու բոլոր մարմինների ծրագրերի գծով: Այսինքն` չնայած , որ բյուջեով գումարը նախատեսվում և հատկացվում է, ծրագրերն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն իրականացվում, ինչը, թերևս, վկայում է պետական մարմինների ոչ բավարար արդյունավետ աշխատանքի մասին: Ուսումնասիրության մեջ նշվում է, որ Փաստացիորեն՝ բյուջեի կատարումը պլանից շեղվել է 283.8 մլրդ դրամով:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
