ABNews
2022թ. հունվար-օգոստոսին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.4%-ով
Լուրեր | 2022/09/19 06:49

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին՝ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.4%-ով, իսկ այս տարվա օգոստոսին սպառողական գների ինդեքսը հուլիսի համեմատ աճել է 0.2%-ով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 5.0%։ Սա վկայում են վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները այս տարվա հունվար-օգոստոսի ընթացքում աճել են 4.1%-ով: Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները աճել են 7.4%-ով; Հագուստի և կոշիկի գները նվազել են 1.8%-ով: Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները այս ընթացքում նույնպես աճել են 6.0%-ով: Աճել են նաև տրանսպորտի գները՝ 7.6%-ով, իսկ ռեստորանների և հյուրանոցների գները աճել են 6.7%-ով: Չի փոխվել կրթության գինը:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
