Եվրոպական ներդրումային բանկը €70 միլիոնի վարկ կտրամադրի ՀՀ կենտրոնական բանկին
Լուրեր |
Եվրոպական միության (ԵՄ) վարկային խումբ հանդիսացող Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) €70 միլիոնին համարժեք վարկ կտրամադրի Հայաստանի կենտրոնական բանկին (ԿԲ),- գրում է banks.am-ը:
ԿԲ-ից հայտնել են, որ վարկը տրամադրվում է Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) եւ միջին կապիտալիզացիայի կազմակերպությունների հասանելիությունը ֆինանսական ռեսուրսներին մեծացնելու նպատակով։
Այս նախաձեռնությունը ԵՆԲ-ի Հայաստանի տնտեսական դիմակայունության ծրագրի մի մասն է, որն աջակցություն է ստանում Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի կողմից (EFSD+): Ծրագիրը նախատեսված է Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման հասանելիությունը հեշտացնելու համար՝ նպաստելով տնտեսական աճին եւ ճկունությանը:
Հայաստանի կենտրոնական բանկի միջոցով տրամադրվող միջոցները կուղղվեն ծրագրի պահանջները բավարարող ընկերություններին առեւտրային բանկերի եւ ունիվերսալ վարկային կազմակերպությունների միջոցով՝ ապահովելով ֆինանսավորման պարզեցված մոտեցում: Ինչպես նախորդ ծրագրերը, այս ծրագիրը եւս կիրականացվի Գերմանահայկական հիմնադրամի կողմից եւ կաջակցի մոտ 1200 ձեռնարկությունների՝ ապահովելով 1500 աշխատատեղ: Արդեն իսկ հաստատվել է ութ գործընկեր ֆինանսական կազմակերպության մասնակցությունը ծրագրին։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ վարկը վերահաստատում է ԵՄ հանձնառությունը Հայաստանի կայուն տնտեսական աճին. «Այս նախաձեռնությունը վճռականորեն նպաստում է ԵՄ Տնտեսական եւ ներդրումային պլանի նպատակին՝ մոբիլիզացնելու €500 միլիոնի չափով ներդրումներ Հայաստանի մասնավոր հատվածի համար եւ աջակցելու 30 000 ՓՄՁ-ների»:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշել է․ «Հաշվի առնելով ընթացիկ տարածաշրջանային բարդ զարգացումները՝ այսօր հատկապես կարեւոր է անել առավելագույնը ապահովելու մասնավոր հատվածի կայուն եւ շարունակական զարգացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները»։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ նոր վարկային ծրագրի շրջանակում ՓՄՁ-ների եւ միջին կապիտալիզացիա ունեցող կազմակերպությունների կողմից կանաչ նախագծերում, կանանց ձեռներեցության խթանմանն ու ՓՄՁ-ների թվայնացմանն ուղղված նախագծերում ներդրումների ֆինանսավորման հավակնոտ թիրախներ են սահմանվել:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Հունվարի 21-ի կարևոր լուրերը
2026/01/21/ 19:19 -
Հայաստանն ունի ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության աճի տեմպի ամենացածր ցուցանիշը
2026/01/21/ 17:52 -
Հունվարի 24-ից Երևանի որոշ փողոցներում երթևեկության փոփոխություն կլինի
2026/01/21/ 17:51 -
Վարորդական վկայական ստանալու գործընթացը կարտապատվիրակվի մասնավորին. նոր մոդել Է ներդրվում
2026/01/21/ 17:31 -
Դավիթ Խաչատրյանը դադարեցնում է լիազորություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում
2026/01/21/ 17:14 -
Հայաստանի այս տարվա հնարավոր զարգացումները․ «Stratfor»-ի 2026թ. կանխատեսումը
2026/01/21/ 16:37 -
Թրամփի վարչակազմի առաջին տարում ԱՄՆ-ն լքել է գրեթե 3 միլիոն միգրանտ
2026/01/21/ 16:27 -
Մասկը՝ ընդդեմ ChatGPT-ի․ ինքնասպանությունների մեղադրանքներ և բաց պատերազմ տեխնոհսկաների միջև
2026/01/21/ 15:29 -
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով
2026/01/21/ 13:23 -
Պետական պարտքի սպասարկման բեռը նվազում է․ Հայաստանի ֆինանսական կայունության պատկերը․ ֆինանսների նախարարի պարզաբանումը
2026/01/21/ 12:18
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․