ABNews
Լոռու մարզի համար ձեռք են բերվել գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքեր և լրացուցիչ սարքավորումներ
Լուրեր | 2022/10/18 06:55

Լոռու մարզի գյուղատնտեսներն իրենց հողատարածքներում արդեն կարող են գործածել անօդաչու թռչող սարք: Այն ձեռք է բերվել Լոռու մարզպետարանի հետ գործակցությամբ՝ Եվրամիության ֆինանսավորմամբ և Ավստրիական Զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ իրականացվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ծրագրով: Ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների միջոցով կբարձրանա բերքատվությունը, պայքար կմղվի վնասատուների դեմ: Դրոնների շահագործման հմտություններին տիրապետելու համար մասնագետները անցնում են տեսական և գործնական մեկշաբաթյա դասընթաց ։ Ագրոդրոնի արժեքը տատանվելու է 12-20000-ի սահմանում, ստացված եկամուտն ուղղվելու է մարզում համայնքային ծրագրերի ֆինանսավորմանն ու անապահով ընտանիքների աջակցությանը:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
