ABNews
Mastercard. Հայաստանում գործարկվել է Google Pay վճարային ծառայությունը
Լուրեր | 2022/11/15 08:58

Հայաստանում գործարկվել է Google Pay վճարային ծառայությունը: Mastercard–ի քարտապանը լրացուցիչ հնարավորություն է ստանում մեկ հպումով արագ, անվտանգ, պարզ և հարմարավետ կերպով վճարել գնումների դիմաց՝ գործածելով սմարթֆոններ և այլ սարքեր ամբողջ աշխարհով մեկ, որտեղ հասանելի է անհպում վճարումների տեխնոլոգիան:
Google Pay-ը վճարման արագ, անվտանգ և պարզ միջոց է: Այն միավորում է գործարքի ժամանակ ձեզ անհրաժեշտ ամեն ինչ և վճարման հետ կապված ամբողջ ինֆորմացիան ապահով պահում է ձեր Google հաշվում, մինչև պատրաստ լինեք վճարել:
Սմարթֆոնի սեփականատերը կկարողանա գործածել Հայաստանի բանկերի թողարկած Mastercard-ի դեբետային և կրեդիտային քարտերը, որոնք կարող են ավելացվել Google Wallet-ում։
Քարտապանը պետք է սմարթֆոնում ներբեռնի հավելվածը Google Play Store-ից, մուտք գործի իր Google հաշիվ և ավելացնի վճարման եղանակը: Դեբետային և կրեդիտային քարտերը կարող են ավելացվել Google Pay-ում, նաև քարտապանը պետք է համոզվի, որ գործածողի սարքը համատեղելի է NFC-ի հետ:
Վճարման համար քարտապանը պետք է սարքը մոտեցնի անհպում վճարային տերմինալին:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
