ABNews
Տնտեսություն․ Ֆորբս-ի ռուսական հանդեսը՝ ՀՀ տնտեսության վրա ռուսաստանցիների ներհոսքի դրական ազդեցության մասին
Լուրեր | 2022/11/23 05:41

Ռուսաստանցիների վերջին շրջանի` տարբեր երկրներ ներհոսքից ամենաշատը Հայաստանն է շահել: Այդ պետությունների տնտեսությանը նվիրված Renaissance Capital ներդրումային ընկերության զեկույցին անդրադարձել է Ֆորբս ամսագրի ռուսական հանդեսն: Ընկերության վերլուծաբանները Հայաստանի ՀՆԱ աճն այս տարի կանխատեսում են մինչև 14 տոկոս՝ տարեսկզբի 5-ի փոխարեն: Նշվում է, որ ռուսաստանցիների ներհոսքի շնորհիվ ՏՏ ոլորտը Հայաստանում դարձավ ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը։
Ըստ զեկույցի` չնայած ոլորտը Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում մեծ չէ, սակայն պետությունը նպաստում է ՏՏ բիզնեսի տեղայնացմանը: Բացի այդ, ներհոսքն օգնել է Հայաստանի սպասարկման ոլորտին՝ հյուրանոց, ռեստորան, առևտուր. այստեղ գրանցվել է մինչև 30% աճ: Զեկույցում նաև նշվում է հայկական դրամի ամրապնդման և Վրաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Մոլդովայի համեմատ ցածր գնաճի մասին: Այսպիսի հրապարակումները, ըստ փորձագետների, դրական են մեր երկրի համար:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
