Փոփոխություններ Twitter-ում. Իլոն Մասկը չեղյալ է հայտարարել Twitter-ի աշխատակիցների մի քանի արտոնություն
Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը, որը վերջերս դարձել է Twitter-ի սեփականատերը, չեղյալ է հայտարարել ընկերության աշխատակիցների մի քանի արտոնություն: Մասնավորապես, առողջապահական ծառայությունների, տնային ինտերնետի, ուսուցման և վերապատրաստման, երեխաների ցերեկային խնամքի մասին է:
Փաստաթղթում նշված է, որ արտոնությունները կարող են վերականգնվել, երբ ընկերության ֆինանսական վիճակը բարելավվի: Հիշեցնենք , որ Մասկը ընկերությունը ձեռք է բերել հոկտեմբերի 27-ին 44 միլարդ դոլարով: