ABNews
Տվյալներ. Հայաստանում շինարարության ծավալը 9 ամսում աճել է 14 տոկոսով
Լուրեր | 2022/11/08 05:01

Այս տարվա հունվար - սեպտեմբերին Հայաստանում շինարարության ծավալը կազմել է՝ 300 մլրդ 215 մլն դրամ: 9 ամսում այն աճել է 14.3 տոկոսով: Հիմնական աճն ապահովել է կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը, այն աճել է 33.5 տոկոսով:
Նրանք իրականացնում են ընդհանուր շինարարության 47 տոկոսը, պետբյուջեի միջոցներով կատարվում է մոտ 28 տոկոսը, իսկ մոտ 20 տոկոս կազմում է բնակչության միջոցներով իրականացված շինարարությունը:
Շինարարության 42 տոկոսը բաժին է ընկնում Երևանին, հաջորդում են Կոտայքի և Սյունիքի մարզերը: Մասնագետները կարևոր են համարում, որ այս ոլորտում կա որոշակի ապակենտրոնացման գործընթաց: Շինարարության առումով Հայաստանում այս տարի ամենաակտիվ ամիսը, ըստ ծավալի, եղել է սեպտեմբերը:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
