ABNews
ՊԵԿ հայտարարություն. Տեղեկություններ ՀՀ սահմանով տեղափոխվող ավտոմեքենաների մաքսային արժեքի վերաբերյալ
Լուրեր | 2022/11/28 05:54

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է Հայաստանի սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություն: ՊԵԿ-ը հայտնում է, որ նշված արժեքների ձեւավորման համար հիմք են հանդիսացել ավտոտրանսպորտային միջոցների մակնիշների պաշտոնական վեբկայքերը, նաեւ ուսումնասիրվել են եվրոպական, ամերիկյան, արաբական, կորեական եւ այլ պետությունների շուկաները։
ՊԵԿ կայքում համապատասխան հաշվիչի միջոցով հնարավոր կլինի միայն խիստ մոտավոր պատկերացում կազմել տվյալ տրանսպորտային միջոցի ներմուծման համար գանձման ենթակա մաքսային վճարի վերաբերյալ։ Վերջնական հաշվարկը եւ վճարման ենթակա մաքսային վճարի չափը, համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի դրույթների, հնարավոր կլինի ձեւավորել միայն տվյալ տրանսպորտային միջոցի՝ սահմանը հատելու դեպքում, քանի որ միայն այդ ժամանակ է պարզ դառնում, թե մինչեւ սահմանը հատելը, ամբողջությամբ ինչ ծախսեր են կատարվել տրանսպորտային միջոցի ձեռքբերման եւ մինչեւ Հայաստանի սահման տեղափոխման համար:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
