ABNews
Արցախում գրանցվել են նոր տնտեսավարողներ
Լուրեր | 2022/09/30 07:16

2020 թվականի պատերազմից հետո գրեթե բոլոր հարկ վճարողներն Արցախում դադարեցրել էին գործունեությունը, բայց 2021-ի 2-րդ եռամսյակից նկատվել է աշխուժացում: Շատերը վերսկսել են գործունեությունը, գրանցվել են նոր տնտեսավարող սուբյեկտներ: Արցախի պետական եկամուտների կոմիտեի կազմակերպական և եկամուտների հաշվառման վարչության պետ Մանուշ Հովհաննիսյանը հայտնել է, որ գործունեությունը վերսկսած հարկ վճարողներից 152-ը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում նախկինում գործունեություն իրականացրած հարկ վճարողներ են, այդ թվում` 52-ը Հադրութից, 21-ը` Քաշաթաղի, 48-ը Շուշիի և 31-ը` Շահումյանի շրջաններից: Այդ հարկ վճարողները գործունեություն են իրականացնում հիմնականում շինարարության և առևտրի ոլորտներում:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
