ABNews
Լիցենզավորում. Անհատ տաքսիստը պետք է մինչև դեկտեմբերի 15-ը լիցենզավորվի, գա օրենքի դաշտ, այլապես կտուգանվի
Լուրեր | 2022/11/24 04:53

Հայաստանում տաքսի ծառայությունների մեծ մասը լիցենզավորված չէ, գործում է անօրեն, ավելի հաճախ՝ առանց տարբերանշանի: Անհատ տաքսու վարորդին որևէ կառույց չի վերահսկում արդեն մի քանի տարի, ազատված են հարկ ու տուրք վճարելուց: Սակայն դա նրանց չի խանգարում երթևեկել նվազագույնը մինչև 2000 դրամով:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն սկսել են իրազեկման արշավ, վարորդներին տեղեկացնում, հորդորում են՝ մինչև դեկտեմբերի 15-ը լիցենզավորվել, գալ օրենքի դաշտ:
Կառավարության որոշմամբ՝ չլիցենզավորված տաքսու վարորդը կտուգանվի: Տեսչականւ հիշեցնում է՝ լիցենզավորման դաշտ գալով՝ անհատ տաքսիստը հարկային պարտավորություն չի ունենալու, պարզապես պարտավորվելու է մեքենայի վրա տարբերանշան ունենալ ու մինիմալ արժեք փակցնել:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
