Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը
Լուրեր |
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52 -
15 փաստ փոքր բիզնեսի կառավարման մասին, որոնք 2026 թվականին մնացել են նույնը, ինչ 2006-ին
2026/05/07/ 16:52 -
Արաքսի ավազը՝ գիտական հսկողության տակ. Կառավարությունը 25,2 մլն դրամ է հատկացրել նոր նախագծերի մշակման համար
2026/05/07/ 16:39 -
Զգուշացում դպրոցներին. ԿԳՄՍ նախարարության անունից կեղծ նամակներ են տարածվում
2026/05/07/ 16:37
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ սա վճռորոշ քայլ է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի արդիականացման ուղղությամբ։ «Այս պարտատոմսերը մեզ հնարավորություն են տալիս ոչ միայն շարունակել մեր բիզնեսի ընդլայնումը, այլև խթանել հեռահաղորդակցության ենթակառուցվածքների կայուն զարգացմանը՝ միաժամանակ ներգրավելով ներդրողներին այս գործընթացում»,- հավելեց նա:
Պարտատոմսերի արժեկտրոնային տոկոսադրույքները կազմել են 7.85%-ից մինչև 11.5%, իսկ շրջանառության ժամկետները՝ 48-60 ամիս։ Դրամային պարտատոմսերի ընդհանուր ծավալը 3.9 միլիարդ դրամ է՝ 11.5% արժեկտրոնային տոկոսադրույքով:
Team Telecom Armenia-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կայուն զարգացման խնդիրներին: Ընկերությունը պարտավորվել է մինչև 2029 թվականը կրճատել իր գործունեության հետևանքով արտանետումները 40%-ով: Վերջին տարիներին ներդրված բնապահպանական կառավարման համակարգը թույլ է տվել զգալիորեն նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը:
Միջոցառմանը ներկա էին պետական պաշտոնյաներ, ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի անդամներ և Team Telecom Armenia-ի գործընկերները: Ամերիաբանկը, որը հանդես է գալիս որպես պարտատոմսերի տեղաբաշխող, ընդգծել է այս նախաձեռնության բացառիկ նշանակությունը, հատկապես ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարման) սկզբունքների իրականացման առումով:
https://youtu.be/DaXRtRe0urQ
Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերի թողարկումը ցույց է տալիս ընկերության նորարարական մոտեցումները և հավատարիմ դիրքորոշումը՝ նպաստելու Հայաստանի թվային ապագայի կայուն զարգացմանը: