Evocabank-ը համագործակցում է IFC-ի հետ՝ խթանելու ներառական ֆինանսավորումն ու կլիմայական նախագծերը
Լուրեր |
Evocabank-ը կներգրավի 10 մլն ԱՄՆ դոլար և ևս մինչև 10 մլն ԱՄՆ դոլար սինդիկացված վարկ` վարկավորումն ընդլայնելու, տեղական բիզնեսներին աջակցելու և Հայաստանի տնտեսական աճը խթանելու համար:
Evocabank-ը համագործակցության նոր պայմանագիր է ստորագրել Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի հետ: Այս համագործակցության շրջանակներում IFC-ն Evocabank-ին կտրամադրի 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ, որը հնարավորություն կտա Բանկին ընդլայնելու վարկավորման հնարավորությունները:
Evocabank-ի և IFC-ի համագործակցության նպատակը ֆինանսական ռեսուրսների հասանելիության մեծացումն է միկրո և փոքր ձեռնարկությունների, հատկապես՝ կլիմայական փոփոխություններին առնչվող և կանանց կողմից ղեկավարվող ընկերությունների համար:
Փոքր ձեռնարկությունները Հայաստանի տնտեսական աճի, նորարարությունների և զբաղվածության ապահովման հիմնական շարժիչ ուժն են: Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները` ՄՓՄՁ-ներն են ապահովում աշխատատեղերի զգալի մասը: Սակայն նրանք ունեն շուրջ 1.1 մլրդ ԱՄՆ դոլար միջոցների պահանջարկ` պայմանավորված այնպիսի խոչընդոտներով, ինչպիսիք են գրավի բացակայությունը կամ ֆինանսների կառավարման հմտությունների ոչ բավարար մակարդակը: Կանանց կողմից ղեկավարվող ՄՓՄՁ-ներն ավելի մեծ խնդիրների են հանդիպում, քանի որ դրանցից շատերը գրավադրման կամ բանկերից վարկ ստանալու ավելի քիչ հնարավորություններ ունեն:
IFC-ն Evocabank-ին կտրամադրի 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ, ինչպես նաև ՄՓՄՁ-ներին վարկավորելու նպատակով այլ գործընկերներից կներգրավի ևս 10 մլն ԱՄՆ դոլար: Վարկային միջոցների կեսը կուղղվի կլիմայական փոփոխություններին առնչվող նախագծերի վարկավորմանը, իսկ 25 տոկոսը՝ կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին: Այս համագործակցությունը կօժանդակի կլիմայի փոփոխությունների ֆինանսավորման ընդլայնմանը և կանաչ վարկավորման չափորոշիչների տարածմանը:
Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց.
«Մենք ուրախությամբ հայտարարում ենք IFC-ի և Evocabank-ի երկարաժամկետ հաջող գործընկերության շրջանակներում իրականացվող հերթական նախագծի մեկնարկը: Այս համագործակցությամբ Բանկին կտրամադրվի 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ և ևս մինչև 10 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկ, որը կուղղվի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կլիմայական փոփոխություններին և կանանց կողմից ղեկավարվող նախաձեռնություններին:
Կարևորելով տնտեսության այն ոլորտները, որոնք շրջակա միջավայրի կայունության շարժիչ ուժն են և առաջ են մղում գործարար կանանց նախագծերը՝ Evocabank-ն ապացուցում է հանրության կյանքում զգալի ազդեցություն թողնելու իր նպատակը: IFC-ի հետ միասին մենք կերտում ենք ավելի պայծառ և ներառական ապագա Հայաստանի տնտեսության համար»:
IFC-ի Հարավային Կովկասի Տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեն նշեց.
«Փոքր ձեռնարկությունները Հայաստանի տնտեսության հիմնաքարն են, սակայն դրանցից շատերն աճելու և զարգանալու համար պայքարում են ֆինանսական միջոցներ հայթայթելու համար: Evocabank-ի հետ մեր համագործակցությունը նպատակ ունի օգնել լրացնելու այս բացը: Նպատակաուղղված լինելով օժանդակություն ցուցաբերել կլիմայի փոփոխություններին առնչվող նախագծերին և կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին՝ մենք ընդլայնում ենք այն հնարավորությունները, որոնք նպաստում են նորարարություններին, կայունությանը և ներառական տնտեսության աճին»:
IFC-ն Evocabank-ի հետ համագործակցում է 2021 թվականից, երբ Բանկը ֆինանսավորման ընդլայնման և առևտրի վարկավորման նպատակով ստացավ 15 մլն ԱՄՆ դոլարի վարկ` ուղղված համավարակից հետո ՄՓՄՁ-ների կայունության պահպանմանը, վերականգնմանը և զարգացմանը: 2022 թվականին COVID-19-ի ազդեցություն ներքո փոքր ձեռնարկություններին ֆինանսական միջոցների հասանելիությունն ապահովելու նպատակով IFC-ն ևս 15 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ տրամադրեց Evocabank-ին:
Բացի այդ, լինելով նորարար թվային ծառայություններ մատուցող Բանկ` Evoca-ն մասնակցել է IFC-ի DigiLab ծրագրին: Ծրագիրը նպատակ ուներ օժանդակելու Բանկի թվայնացման ռազմավարությանը և ճանապարհային քարտեզի մշակմանը՝ տեղական շուկայի կարիքներին համապատասխան նորարարությունների շնորհիվ Բանկի հաճախորդներին առավել բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/23 22:00
Հունվարի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/23 19:19
Հունվարի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 23-ի բիզնես լուրերը
2026/01/23/ 22:00 -
Հունվարի 23-ի կարևոր լուրերը
2026/01/23/ 19:19 -
Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով
2026/01/23/ 16:27 -
Հայաստանի արտաքին առևտուրը՝ 2025-ին․ կտրուկ անկում և շուկաների անհավասար զարգացում
2026/01/23/ 16:10 -
Պարենային շուկան ճնշման տակ է․ մատակարարման պակասը փոխում է խաղի կանոնները
2026/01/23/ 15:50 -
Բենզինի որակ, խաղալիքների անվտանգություն և տուգանքներ․ վերահսկողության արդյունքները
2026/01/23/ 15:38 -
Սոցիալական նպաստ, որը գոյություն չունի․ TikTok-ում նոր խարդախ սխեմայի վտանգները
2026/01/23/ 14:31 -
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանը
2026/01/23/ 12:49 -
2025-ին վառելիքի շուկայում ստուգումների զգալի մասում արձանագրվել են չափագիտական խախտումներ
2026/01/23/ 12:48 -
ԱՄՆ-ն ավարտել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը
2026/01/23/ 12:45
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․