Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր |
Եվրագոտու երկրներում գնաճը տարեկան կտրվածքով դեկտեմբերին երրորդ ամիսն անընդմեջ աճել է՝ հասնելով 2.4%-ի։ Շուկայի մասնակիցներն այժմ սպասում են, որ Եվրոպական կենտրոնական բանկն այս տարվա ընթացքում մի քանի անգամ կկրճատի վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 3%-ից նվազեցնելով մինչև 2%։
ԱՄՆ 30 տարեկան հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը շաբաթվա վերջում հասել է 6.93%-ի՝ գրանցելով վերջին 6 ամիսների առավելագույն ցուցանիշը։ Վարկերի բարձր տոկոսադրույքները և բնակարանների գների աճը կարող են առաջիկայում կրճատել շուկայի պոտենցիալ գնորդների թիվը։
ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի զեկույցի համաձայն դեկտեմբերին երկրում աշխատատեղերի թիվն ավելացել է 256,000-ով, իսկ գործազրկության մակարդակը 4.2%-ից նվազել է մինչև 4.1%, ինչը ենթադրում է, որ Դաշնային պահուստային համակարգն այս ամիս տոկոսադրույքներն անփոփոխ կթողնի։
ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն 2025թ.-ին համաշխարհային տնտեսական աճը կկազմի 2.4%՝ անփոփոխ մնալով 2024թ.-ի համեմատ։
Զեկույցում նշվում է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի համար դրական, բայց դանդաղ աճը կլրացվի Եվրամիության, Ճապոնիայի և Բրիտանիայի համեստ, և որոշ խոշոր զարգացող տնտեսությունների, հատկապես Հնդկաստանի և Ինդոնեզիայի, կայուն ցուցանիշներով:
Բրիտանական ֆունտ-սթերլինգի փոխարժեքը դոլարի նկատմամբ հասել է 2023թ.-ի դեկտեմբերից ի վեր ամենացածր մակարդակին՝ 1.2305 դոլարի, ինչը պայմանավորված է գլոբալ պարտատոմսերի մասսայական վաճառքի արդյունքում Մեծ Բրիտանիայի կառավարության պարտքի ծախսերի աճով։
finarm.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Արարատ Միրզոյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով
2026/05/07/ 13:38 -
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
2026/05/07/ 12:20 -
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57 -
ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները
2026/05/07/ 11:29 -
19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ
2026/05/07/ 10:56 -
Կիբերանվտանգության նոր դարաշրջանը․ ինչու են ԱԲ մարտահրավերները հատկապես կարևոր Հայաստանի համար
2026/05/07/ 10:41 -
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն