Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր |
ԱՄՆ-ում գործազրկության նպաստի առաջնային դիմումների թիվն օգոստոսի 3-ին ավարտվող շաբաթվա ընթացքում նվազել է 17,000-ով և կազմել 233,000՝ գրանցելով վերջին 11 ամիսների ամենամեծ մեկշաբաթյա անկումը։
ԱՄՆ 30 տարեկան հիփոթեքային վարկերի եկամտաբերությունը նվազել է մինչև 6.47%՝ գրանցելով 2023թ. մայիսից ի վեր ամենացածր ցուցանիշը, ինչը հետևել է զբաղվածության զեկույցի հրապարակումից հետո շուկայում առաջացած «տուրբուլենտությանը»։
Ռուսաստանից ԱՄՆ արտահանման ծավալները հունիսին հասել են վերջին 30 տարիների նվազագույն մակարդակին՝ կազմելով 186.7 միլիոն դոլար։ Նախորդ ամսվա համեմատ ցուցանիշը նվազել է 2.5 անգամ։
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ներկայացուցիչները չեն համաձայնել այն կարծիքին, որ հուլիսին գործազրկության բարձր մակարդակը բերելու է տնտեսական անկման, սակայն նշել են առաջիկայում տոկոսադրույքների նվազեցման անհրաժեշտությունը նման հետևանքներից խուսափելու համար։
ՌԴ կենտրոնական բանկի ներկայացուցիչները ներկայացրել են այն փաստերը, որոնց հիման վրա հուլիսին կայացած նիստին քննարկվում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 16%-ից միանգամից 19-20% հասցնելու սցենարը։ Դրանք են՝ գնաճի թիրախային 4%-ից շատ բարձր մակարդակի պահպանումը և արտադրության աճի հնարավորությունների սպառումը։
finarm.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40 -
Ինչո՞ւ է կաթվածահար եղել հեղուկ գազի շուկան
2026/05/01/ 16:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․