Ներդրումային ոլորտն այսօր 11.07.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները չորեքշաբթի կանաչ գոտում են՝ Dow Jones Industrial Average-ը ավելացել է 1,09%-ով և կազմել 39721,36 կետ: S&P 500-ն ավելացել է 1,06%-ով և կազմել 5636,29 կետ։ S&P 500-ի ֆյուչերսները հինգշաբթի աճում են 0,06%-ով։ Ճապոնական Nikkei 225-ն կորցնում է 0,27%՝ հասնելով 42366 կետի, Կորեական KOSPI-ն աճում է 0,5%-ով՝ մինչև 2882,19 կետ: Չինական SHanghai Composite-ն ավելանում է 0,98%-ով և կազմում 2968,04 կետ:
Մակրոէկոնոմիկա
I. Զեկույցի համաձայն՝ ՕՊԵԿ-ի երկրները մայիսից մինչև հունիս կրճատել են նավթի արդյունահանումը օրական 80 հազար բարելով՝ մինչև 26,57 մլն բար/օր։ Բացի այդ, ՕՊԵԿ+ երկրները հունիսին արտադրել են 35,5 մլն բար/օր՝ 35,61 մլն բար/օր պարտավորությամբ։ Բացի այդ, ՕՊԵԿ-ը պահպանում է 2024 թվականի համար նավթի համաշխարհային պահանջարկի աճի գնահատականը օրական 2,25 միլիոն բարել մակարդակի վրա մինչև՝ 104,46 միլիոն բարել/օր։
II.ԱՄՆ-ում MBA-ից 30 տարի ժամկետով հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը շաբաթվա ընթացքում նվազել է 3 կետով,տարեկան մինչև 7.00%:
Հանքարդյունաբերական շուկաներ
I. Ինքնաթիռների արտադրության կոնցեռն Boeing Co.-ն կրճատել է մատակարարումները 2024 թվականի երկրորդ եռամսյակում
տարեկան ավելի քան 30%-ով մինչև 92 առևտրային ինքնաթիռ: Արդյունքն ավելի լավ էր այս տարվա առաջին եռամսյակում, երբ մատակարարվել էր 83 ինքնաթիռ։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
I. Exxon Mobil Corp. ակնկալում է, որ նավթի վերամշակման շահույթը կնվազի II եռամսյակում՝ մինչև 1,1-1,5 մլրդ դոլար՝ նախորդ եռամսյակի 4 մլրդ դոլարի դիմաց, ամբողջ արդյունաբերության մեջ մարժայի նվազման պատճառով, ինչը կհանգեցնի ընդհանուր եկամտի նվազմանը:
II. BMW-ն 2024 թվականի առաջին կիսամյակում էլեկտրամոբիլների վաճառքն ավելացրել է 34,1%-ով, մինչև 179,557 հազար միավոր: BMW էլեկտրամոբիլների ընդհանուր վաճառք հունվարից-հունիսը բարձրացել է մինչև 190,622 հազ. միավոր (+24.6%):
III. Լրատվամիջոցների տվյալներով՝ անհատական համակարգիչների համաշխարհային առաքումները երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել են 3%-ով, ինչը պայմանավորված է արհեստական ինտելեկտով աշխատող սարքերի մեծ պահանջարկով: Համաշխարհային համակարգիչների մատակարարումները վերջին եռամսյակում հասել են 64,9 միլիոնի: Մասնավորապես, Apple-ի առաքումները տարեկան կտրվածքով աճել են 20,8%-ով:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․