2024թ.-ի հունվար-ապրիլին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների
Լուրեր |
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 5.99 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.8 անգամ կամ 3.8 մլրդ դոլարով։
Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 661.20%-ով կամ 2.46 մլրդ դոլարով և կազմել 2,84 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 47.35%-ը։
Երկրորդն Ռուսաստանի Դաշնությունն է՝ 844.1 մլն դոլար, -21.40% կամ -229.86մլն դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 14.09%-ը։
Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 588.56 մլն դոլար, +335.92% կամ +453.54 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 9.82%-ը։
Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 52.06 մլն դոլար, -17.45% կամ -11.0 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.87%-ը։
Վրաստանը հինգերորդն է՝ 45.61 մլն դոլար, -11.44% կամ -5.89 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.76%-ը։
Վեցերորդ տեղում Բելգիան է՝ 40.26 մլն դոլար, +106.14% կամ 20.73 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.67%-ը։
Յոթերորդը Իրանն է՝ 34.74 մլն դոլար, -2.50% կամ -889.2 հազար դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.58%-ը։
Ութերորդ հորիզոնականում Շվեյցարիան է՝ 32.82 մլն դոլար, +3.79% կամ +1.2 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.55%-ը։
Իններորդը Բելառուսն է՝ 19,31 մլն դոլար, –8.88% կամ -2.9մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.50%-ը։
Տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 28.61 մլն դոլար, -75.32% կամ -87.32 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.48%-ը։
Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 19.46%-ով և կազմել 913.29 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 19.82%-ով և կազմել 898.14 մլն դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 15.25%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 14.99%։
Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են -22.27%-ով և կազմել 182.64 մլրդ դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 3.05%-ը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․