Համաշխարհային տնտեսությունը լրջագույն վտանգի առաջ է կանգնած
Լուրեր |
Արժույթի միջազգային հիմնադրամն ահազանգում է, որ Համաշխարհային տնտեսությունը կանգնած է լրջագույն վտանգների առաջ։ Ու որքան էլ շատ մասնագետներ փորձեն լավատեսությամբ մեկնաբանել, թե խնդիրները կարող են հաղթահարվել, սակայն միայն այն փաստը, որ աշխարհը հրաժարվում է ինտեգրված տնտեսությունից, որոշել է ընթանալ ճամբարավորման ուղով, արդեն իսկ ստիպում է ուշադրություն դարձնել ԱՄՀ ահազանգին։
Ըստ ԱՄՀ-ի՝ համաշխարհային տնտեսությունը ներկայում, ըստ էության, երեք մասի է բաժանված՝ երկրներ, որոնք ուղղորդված են դեպի ԱՄՆ, երկրներ, որոնք դեպի Չինաստան են հակված, եւ ոչ մեկի հետ չկապված երկրներ։ Պատճառն աշխարհաքաղաքական տարաձայնություններն են, որոնք առկա են համաշխարհային գերտերությունների միջեւ։ Ըստ զեկույցի՝ միջազգային հարաբերություններում լարվածության աճը հանգեցրել է առեւտրային սահմանափակումների աճին։
2023 թվականի դրությամբ աշխարհում կա 3 հազարից ավելի առեւտրային սահմանափակում։ Նշվում է, որ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրաշրջանառությունը վերջին տարիներին սկսել է հետեւողականորեն նվազել, ինչը ոչ այնքան տնտեսական անկման հետեւանքով է, որքան բազմաթիվ փոխադարձաբար սահմանված սահմանափակումների։
Հասկանալի է, որ նման իրավիճակը չի կարող նպաստել առողջ մրցակցությանը։ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ առճակատման սրացումն էլ, որն առաջացել էր ռուս-ուկրաինական ռազմական առճակատումից, հավելյալ առեւտրալոգիստիկ խնդիրներ է ստեղծել։ Սրան գումարվել է նաեւ վերջին ամիսներին Մերձավոր Արեւելքում տիրող իրադրության հերթական էսկալացիան։
Այս իրավիճակում, ըստ մասնագետների, ավելանում է տնտեսական անհավասարությունը, ինչն իր հերթին քայքայիչ ազդեցություն է ունենում սոցիալական կապիտալի, պետական կառույցների եւ մասնավոր սեկտորի հանդեպ ունեցած վստահության վրա։
Նվազում է փոխվստահությունը նաեւ միջպետական հարաբերություններում։ Իսկ դա արդեն կարող է ավելի խորացնել առանց այն էլ գերլարված աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչպես իր ելույթներից մեկում դիպուկ նկատել է ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան։
Համաշխարհային տնտեսության ինտեգրացված համակարգի կազմալուծումը եւ հատվածական տնտեսական ճամբարների ձեւավորումը միայն համաշխարհային արտադրության մեջ երկարատեւ հեռանկարում կարող է 7,4 տրիլիոն դոլարի վնասի պատճառ դառնալ։ Դա համարժեք է Եվրոպայի երկու առաջատար տնտեսությունների՝ Գերմանիայի եւ Ֆրանսիայի ՀՆԱ-ների հանրագումարին։
Իրավիճակը շտկելու համար, ըստ ԱՄՀ մասնագետների, պետք է նախ շտկել վերջին տարիներին թույլ տրված սխալները, գնալ տնտեսական անհավասարության մեղմման ճանապարհով։ ԱՄՀ-ում կարծում են, որ հենց տնտեսական անհավասարությունն է նաեւ կարեւոր գործոն հանդիսացել, որպեսզի աշխարհը որոշի գնալ գլոբալ տնտեսության կազմալուծման եւ հատվածական տնտեսական ճամբարավորման ճանապարհով։
Մասնագետները կարեւորել են նաեւ բազմակողմանի հարաբերություններով առաջ գնալու, եղած միջազգային ֆինանսատնտեսական կառույցներն արդիականացնելու անհրաժեշտությունը, այլապես, արձանագրում են, որ ամենամոտ ապագայում գլոբալ ինտեգրացված տնտեսությունը կարող է վերջնականապես փլուզվել։
«Հրապարակ օրաթերթ» Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․