ABNews
Էլեկտրաէներգիա այլ աղբյուրներից. Էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայում կա հաշվեկշռման ծառայության անհրաժեշտություն
Լուրեր | 2022/11/28 05:53

9 ամսից ավելի է էլեկտրաէներգիայի շուկան ազատականացված է՝ մեկ գնորդ մեկ վաճառող սկզբունքը, երբ բոլոր արտադրողներից էլեկտրաէներգիան գնում էր ՀԷՑ-ը, ապա վաճառում սպառողին, այլևս չի գործում: 2022-ի փետրվարի 1-ից կամավորության սկզբունքով բոլոր սպառողները կարող են գնել էլեկտրաէներգիան այլ արտադրողներից: Երեք ամիս անց վաճառողին պարտադիր պետք է ընտրեն խոշորները՝ 110 և ավելի կիլովոլտ լարմամբ գծին միացած այն բաժանորդները, որոնք տարեկան սպառում են առնվազն 1 մլն կիլովատ: Այդ սպառողների թիվը հասնում է 20-ի, այս պահին դրանցից 6-ն է էլեկտրաէներգիա գնում այլ աղբյուրներից:
Խոշոր սպառողը եկող տարվանից կունենա էլեկտրաէներգիա գնելու երկու տարբերակ ՝ ուղիղ արտադրողից կամ միջնորդից: ՀԷՑ մատակարարած Էլեկտրաէներգիայի մեկ կիլովատի համար այժմ գործում է տարբերակված գին՝ ցերեկային ժամերին 46.48 դրամից մինչև 53.48 դրամ, գիերային ժամերին 36.48-ից 43.48 դրամ՝ կախված սպառման ծավալից: Այս տիրույթից դուրս են միայն սոցիալապես անապահովները, նրանց հոսանքը վաճառվում է 29.99 ցերեկային, 19.99 դրամով գիշերային ժամերին:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
