ABNews

Վնասակար նյութեր. Նաիրիտում վտանգը պահպանվում է, քանի դեռ վնասազերծված չէ լաքէթինոլը

Լուրեր | 2022/11/21 05:11

Վնասակար նյութեր. Նաիրիտում վտանգը պահպանվում է, քանի դեռ վնասազերծված չէ լաքէթինոլը
Տարիներ շարունակ արտադրանք չտվող Նաիրիտում դեռ կան մոտ 24 հազար տոննա վտանգավոր նյութեր, որոնք վաղուց արդեն պետք է վերացված լինեին: Այդ նյութերից մի քանիսը ոչ միայն թունավոր են, այլև պայթյունավտանգ, ու չվնասազերծելու դեպքում կարող են պատուհաս դառնալ մայրաքաղաքի համար: 2021 թվականից արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրով զբաղվում է, բայց կան քիմիական նյութեր, որոնք չեզոքացնելու համար լրացուցիչ օգնություն է պետք: Բացի բնապահպանական հնարավոր աղետի սպառնալիքը, Նաիրիտը նաև ֆինանսական վնաս է տալիս. պետությունը հարյուրավոր միլիոններ է ծախսում չաշխատող գործարանի վրա, որ մասնագետները հետևեն վնասակար նյութերի պահպանությանը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը