Կոնվերս Բանկը և IFC-ն միավորում են ջանքերը՝ խթանելու փոքր և միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում
Լուրեր |
Կոնվերս Բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) հայտարարում են համագործակցության մասին, որն ուղղված է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար ֆինանսական միջոցների հասանելիության բարձրացմանը:
Համագործակցության շրջանակում IFC-ն Կոնվերս Բանկին կտրամադրի երաշխիք՝ 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկային պորտֆելի վերադարձելիության ռիսկը 50%-ով չեզոքացնելու համար:
Կոնվերս Բանկն առաջին ֆինանսական կառույցներից մեկն է Հայաստանում, ում հետ IFC-ին համագործակցում է ՀՀ-ում ֆինանսական այս գործիքը ներդնելու հարցում:
Փոքր և միջին ձեռնարկությունները տնտեսական աճի, նորարարության և զբաղվածության հիմնական շարժիչ ուժերն են Հայաստանում և ապահովում են աշխատատեղերի գերակշռող մասը: Սակայն նրանք բախվում են 1.1 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորման պակասի հետ, այդ թվում պայմանավորված այնպիսի մարտահրավերներով, ինչպիսիք են գրավի և ֆինանսական սահմանափակ հնարավորությունները:
«Մենք մեկնարկում ենք համագործակցություն Կոնվերս Բանկի հետ՝ լրացնելու համար Հայաստանի փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման պակասը։ Այս համագործակցությունը հանդիսանում է ռիսկերի փոխհատուցման` IFC-ի առաջին գործիքներից մեկը երկրում: Այն նպատակ ունի աջակցել այդ բիզնեսներին, այդ թվում՝ կանանց կողմից կառավարվող ձեռնարկություններին և գյուղատնտեսության ոլորտին՝ խթանելով կայուն աճն և նորարարությունը», – նշել է Մարսելո Կաստեժանոսը՝ Եվրոպայում IFC-ի ֆինանսական հաստատությունների խմբի տարածաշրջանային գլխավոր մենեջերը։
IFC-ի երաշխիքով ապահովված պորտֆելի 75%-ը ուղղվելու է վարկառուների թիրախային խմբերի ֆինանսավորմանը, ինչպիսիք են կանանց կողմից տնօրինվող ձեռնարկությունները, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ոլորտներում կամ գյուղական համայնքներում գործող ՓՄՁ-ները, ինչպես նաև էներգաարդյունավետ ծրագրերի իրականացումը:
Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն իր խոսքում նշեց. «Ուրախ ենք հայտնել այս նորարարական ծրագրի շրջանակում IFC-ի հետ մեր համագործակցության մեկնարկի մասին: Սա կարևոր քայլ է՝ ուղղված Հայաստանի փոքր և միջին բիզնեսի համար ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնմանը՝ նպաստելով վերջիններիս կայուն զարգացմանը և աճին: Այս համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք ընդլայնել մեր վարկավորման ծավալները հատկապես տնտեսության թերսպասարկվող խմբերում ընդգրկված ՓՄՁ-ներին, միևնույն ժամանակ նվազեցնելով մեր ՓՄՁ պորտֆելի վարկային ռիսկերը»:
https://youtu.be/ycWkfLWw26g
Կոնվերս Բանկի մասին
Կոնվերս Բանկը հանդիսանում է դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ, որի հիմնական գործունեությունն ուղղված է մանրածախ բիզնեսի և ՓՄՁ-ների ֆինանսավորմանը: Բանկը մատուցում է մանրածախ, կորպորատիվ ու ներդրումային ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ թե ֆիզիկական անձանց, թե բիզնեսին իր ընդարձակ ցանցի միջոցով, որը ներառում է Բանկի 34 մասնաճյուղերը մոբայլ և առցանց բանկային ծրագրերի հետ միասին:
IFC-ի մասին հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք այցելել www.ifc.org Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52 -
15 փաստ փոքր բիզնեսի կառավարման մասին, որոնք 2026 թվականին մնացել են նույնը, ինչ 2006-ին
2026/05/07/ 16:52 -
Արաքսի ավազը՝ գիտական հսկողության տակ. Կառավարությունը 25,2 մլն դրամ է հատկացրել նոր նախագծերի մշակման համար
2026/05/07/ 16:39 -
Զգուշացում դպրոցներին. ԿԳՄՍ նախարարության անունից կեղծ նամակներ են տարածվում
2026/05/07/ 16:37
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․