Կոնվերս Բանկի գործընկերությամբ գործարկվել է խնայողությունների կառավարման նոր Superra հավելվածը
Լուրեր |
Կոնվերս Բանկի գործընկերությամբ գործարկվել է խնայողությունների կառավարման նոր Superra հավելվածը
Գործարկվել է երկրորդային շուկայում արժեթղթերով գործարքների իրականացման Superra հավելվածը: Այն մշակվել է Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերության կողմից՝ դեռևս նախորդ տարի Կոնվերս Բանկի հետ կնքված համաձայնագրի շրջանակում:
Սա Կոնվերս Բանկի Bank as a Service քաղաքականության շրջանակում ֆինտեխ ընկերության հետ առաջին համագործակցությունն է:
Շուտով Superra հավելվածը կինտեգրվի Converse Mobile-ին: Արդյունքում, Կոնվերս Բանկի հաճախորդները հասանելիություն կստանան խնայողությունների կառավարման ևս մեկ գործիքի՝ բորսայում շրջանառվող պետական և հայկական ընկերությունների պարտատոմսերի:
Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերության տնօրեն Ահարոն Լևոնյանի խոսքով, Superra հավելվածը ստեղծվել է որպես պարտատոմսերում խնայողությունների ներդրման պարզ, արագ, անվտանգ ու վստահելի հնարավորություն, որի միջոցով պարտատոմսերը, արժեթղթերն առցանց եղանակով հասանելի կդառնան սկզբնական շրջանում ռեզիդենտ, իսկ մոտ ապագայում՝ նաև ոչ ռեզիդենտ ներդրողներին:
Ահարոն Լևոնյանն ասում է. «Superra հավելվածի անհրաժեշտությունն առաջին հերթին հասկացել ենք որպես մասնավոր ներդրող: Հասկացել ենք, որ գրեթե անհնար է առանց բանկ այցելելու թվային միջավայրում բացել բրոքերային և բանկային հաշիվներ և կատարել ներդրումներ հայկական արժեթղթերում․․․
Առաջիկայում հավելվածը հասանելի կդառնա Converse Mobile հավելվածում: Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ գործընթացն ավտոմատացվել է. այլևս կարիք չկա բանկ կամ ֆինանսական որևէ այլ կառույց այցելել հաշիվներ բացելու, պայմանագրեր ստորագրելու, պարտատոմսեր գնելու կամ վաճառելու համար: Superra-ն, օգտագործելով Բանկի ընդգրկուն գործիքակազմն ու ենթակառուցվածքը, իր թվային լուծումների և ճկունության շնորհիվ կապահովի հասանելիություն կապիտալի շուկաներին և կդառնա խնայողությունների նոր, այլընտրանքային գործիք»:
Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը հավելում է. «Սա կարևորագույն քայլ է ՀՀ կապիտալի շուկայում ֆիզիկական անձանց ներգրավվածությունը բարձրացնելու տեսանկյունից, քանի որ այս համագործակցությամբ մենք փոքր ներդրողների համար հասանելիություն ենք ապահովում խնայողությունների կառավարման նոր հարթակին:
Կոնվերս Բանկը որդեգրել է թվայնացման քաղաքականություն և հաճախորդի ցանկացած բանկային փորձառություն աստիճանաբար տեղափոխվում է թվային տիրույթ: Superra-ի նպատակն է թվային ուղիների միջոցով Հայաստանում կամ արտերկրում գտնվող փոքր ներդրողներին հնարավորություն տալ խնայողությունները տեղաբաշխել Հայաստանում այս պահին հասանելի պարտատոմսերում:
Ըստ որում, մենք ապահովել ենք իրացվելիության առավելագույն մակարդակ և բարձր եկամուտ ստանալու հնարավորություն. ներդրողները կարող են ցանկացած պահի իրացնել գործիքները՝ նույն հավելվածում վաճառելով պարտատոմսերը շուկայական գներով»:
Նշվել է նաև, որ Superra-ի հնարավորությունները կընդլայնվեն՝ ներառելով զարգացող երկրների արժեթղթեր:
Մանրամասների համար.
Ֆիդո Ինվեսթ` 041000880, 011800808, https://www.fidoinvest.am/am/pages/index/Superra/
Կոնվերս Բանկ՝ 010 511 211
Կոնվերս Բանկը և Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերությունը վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․