Կենտրոնական դեպոզիտարիայի և ՀՀ նոտարական պալատի միջև տվյալների փոխանակման նոր էլեկտրոնային հարթակի գործարկում
Լուրեր |
Նոյեմբերի 1-ին, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) գլխավոր տնօրեն Անի Մակարյանի և Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի միջև կնքվեց պայմանագիր՝ տվյալների փոխանակման նոր էլեկտրոնային հարթակի գործարկման վերաբերյալ:
Հարթակը հնարավորություն է տալիս նոտարին ուղարկել հարցումներ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ՝ ժառանգատուին պատկանող արժեթղթերի և կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, ինչպես նաև ժառանգության իրավունքի վկայագրում առկա տվյալների փոխանակում իրականացնելու համար:
Սույն կարգը հաստատվել է ՀՀ Արդարադատության նախարարի հրամանով դեռևս 2023 թվականի սեպտեմբերի 5-ին։
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան վարում է արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգը, որը ներառում է նաև կուտակային կենսաթոշակային ֆոնդերի մասնակցի ռեեստրի վարման գործառույթը:
Քանի որ արժեթղթերն ու կենսաթոշակային ֆոնդի փայերը հանդիսանում են քաղաքացիների սեփականությունը, ժառանգության իրավունքի գործարքների համար նոտարները հաճախակի են դիմում Կենտրոնական դեպոզիտարիային՝ համապատասխան հարցումներ ուղարկելով: Նախկինում այս գործընթացը իրականացվում էր թղթային եղանակով, որը խլում էր բավականին ժամանակ և ռեսուրսներ։
Այս նոր էլեկտրոնային հարթակը էականորեն կբարելավի գործընթացը՝ հնարավորություն տալով նոտարներին և Կենտրոնական դեպոզիտարիային իրականացնել տվյալների փոխանակում առցանց: Այս փոփոխությունը արագացնում է տեղեկատվության տրամադրման գործընթացը, ապահովում տվյալների անվտանգությունն ու պարզությունը՝ միաժամանակ կրճատելով ժառանգական իրավունքի վկայագրերի ներկայացման և սեփականության փոխանցման ժամկետները:
Նոր հարթակը նաև հնարավորություն է տալիս ժառանգական իրավունքի վկայագրերի փոխանցումն իրականացնել առցանց, որն էապես կրճատում է ժամանակատար և հաճախ բարդ գործընթացը՝ ապահովելով, որ ժառանգները ստանան իրենց պատկանող սեփականությունը արագ և անվտանգ եղանակով:
«Մեր նպատակներից մեկն է բարելավել մեր գործընկերների հետ տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը՝ օգտագործելով ժամանակակից էլեկտրոնային և թվային լուծումներ, որոնք ոչ միայն կհեշտացնեն գործընթացները, այլև հնարավորություն կտան ավելի արագ, ճշգրիտ և հարմարավետ սպասարկում իրականացնել։
Մասնավորապես փաստաթղթային շրջանառությունը գրեթե կվերանա և գործընթացները կիրականացվեն ամբողջապես էլեկտրոնային և ակնթարթային տարբերակով։ Կարծում եմ, որ այս բարեփոխումը կլինի այն առանցքային գործիքը, որը էապես կբարելավի թե՛ Կենտրոնական դեպոզիտարիայի և թե՛ ՀՀ Նոտարական պալատի կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը՝ բերելով նոր որակ պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցությունում»,- նշել է ՀԿԴ-ի գլխավոր տնօրեն Անի Մակարյանը։
Այս նախաձեռնությունն առաջին քայլն է Հայաստանում ժառանգական գործընթացների ժամանակակից, տեխնոլոգիապես ապահով ու արագ լուծումների ներդրման ճանապարհին՝ խթանելով քաղաքացիների սեփականության իրավունքի պահպանությունը և ապահովությունը։
https://youtu.be/mNAa3a5zm58
-Ավարտ-
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մասին
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան մատուցում է քլիրինգի ու վերջնահաշվարկի, ակտիվների սպասարկման ու ռեեստրավարման ծառայություններ՝ թույլ տալով հայաստանյան ու միջազգային գործընկերներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց ընթացիկ աշխատանքները։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան նաև Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի պահառուն և մասնակիցների ռեեստրավարն է:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55, ներքին 142 կամ գրել [email protected] հասցեին։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․