ՀՀ-ում ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալներն աճել են 14 անգամ ՀՀ-ում ոսկերչության և ադամանդագործության ոլորտը ճանաչվել է ՀՀ արդյունաբերության զարգացման 5 գերակա ճյուղերից մեկը: Նկատենք, որ ոսկերչության և ադամանդագործության ոլորտի 5-ամյա ծրագրում նշվում է, որ Հայաստանում կարևորվում է մշակող արդյունաբերության ոսկերչության և ադամանդագործության ենթաճյուղի զարգացումը, քանի որ այն ստեղծում է բարձր ավելացված արժեք, ապահովում է հումքից-վերջնական արտադրանք արժեշղթան, ունի արտահանման լոգիստիկայի կազմակերպման ավելի պարզ հնարավորություն և կլանում է մեծաքանակ աշխատուժ` լուծելով զբաղվածության խնդիրներ,- մանրամասն՝ b24.am: