Այս տարվա վերջում կամ հաջորդ տարվա սկզբում անշարժ գույքի շուկայում կլինեն ցնցումներ. Կան նորակառույցներ, որոնց բնակարանների 30%-ը չի վաճառվելու և մտնելու են շուկա էժանացված գներով. Dignisi-ի տնօրեն
Լուրեր |
DIGNISI-ի տնօրեն Վարդան Ալեքսանյանը վստահ է, որ նորակառույցների շուկայում շուտով կլինեն ցնցումներ։
Նրա խոսքով՝ Հայաստանը փոքր շուկա է, այստեղ պայթյուն չի լինի, սակայն կլինեն ցնցումներ։
«Այն «բումը», որ կա նորակառույցների շուկայում կմոտենա ավարտին այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին, և այդ ժամանակ մենք միանշանակ կունենանք ցնցումներ», - ասել է Ալեքսանյանը Dignisi news-ի եթերում։
Վարդան Ալեքսանյանի խոսքով՝ այսօր կան շենքեր, որոնց բնակարանների 30 տոկոսը կամ նույնիսկ ավելին շատ դժվար է վաճառվելու, կարելի է ասել՝ չի վաճառվելու։
«Այդ բնակարանները մնալու են և մտնելու են շուկա՝ էժանացված գնով։ Կան նաև բնակարաններ, որոնք ի սկզբանե գնվել են վերավաճառքի նպատակով։ Այսինքն՝ երկրորդային շուկան լցվելու է նոր շենքերով, նորակառույց շենքերի բնակարաններով։ Բնական է՝ այդ ժամանակ ցնցումներ կլինեն․ մեկը կշտապի, մեկը լավ բնակարան չի ունենա, մեկն էժան կվաճառի և դա շուկայում տատանումներ կստեղծի», - նշում է նա։
Միևնույն ժամանակ Ալեքսանյանը վստահ է, որ դա երկար չի տևի՝ առավելագույնը 3-5 ամիս, իսկ շուկա մտնող նոր, ավելի մտածված ու գրագետ նախագծերը նորից կհաջողեն։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․