Բորսաներ. նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ
Լուրեր |
Նավթի գներն աճել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.54%-ով և կազմել 82.61 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.61%-ով և կազմել 86.34 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գներ
Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.31%-ով և կազմել 1938.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.18%-ով և կազմել 22.71 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.05%-ով և կազմել 903.60 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 1.45%-ով և կազմել 2146.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.25%-ով և կազմել 8297.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.94%-ով և կազմել 2103.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.04%-ով և կազմել 20050.00 դոլար, անագի գինը նվազել է 1.35%-ով և կազմել 25550.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.25%-ով և կազմել 2345.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 11.63%-ով և կազմել 58750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33420.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսներն աճել են
ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 35307.63 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.58%-ով և կազմել 4489.72 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.05%-ով և կազմել 13788.33 կետ:
Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 15904.25 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.12%-ով և կազմել 7348.84 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.23%-ով և կազմել 7507.15 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.85%-ով և կազմել 1009.43 կետ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․