Ozon-ը ներկայացուցչություն է բացել Հայաստանում
Լուրեր |
Ozon առցանց առևտրի հարթակը Երևանում ներկայացուցչություն է բացել և տեսակավորման կենտրոն գործարկել, ընկերությունը նախատեսում է նաև հետագայում զարգացնել սեփական լոգիստիկ ենթակառուցվածքը Հայաստանում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ընկերությունից։
«Միջազգային բիզնեսի զարգացման շրջանակում Ozon-ը Երևանում գործարկել է տեսակավորման կենտրոն։ Երկու հազար քառակուսի մետր մակերեսով լոգիստիկ օբյեկտը կապահովի պատվերների ընդունումն ու մշակումը, դրանց հավաքումն ու փաթեթավորումը, ինչպես նաև վերադարձի հետ կապված աշխատանքը։ Տեսակավորման կենտրոնի բացումը կհեշտացնի տեղի ձեռներեցների մուտքը ռուսական շուկա և նրանց թույլ կտա ավելի արդյունավետ վաճառել Ozon-ի 37 միլիոն հաճախորդներին Ռուսաստանում»,- ասել են ընկերությունից:
Նշվում է, որ վաճառողներն իրենց ապրանքները կկարողանան առաքել Երևանում և Հայաստանի այլ խոշոր քաղաքներում տեղակայված СДЭК-ի պատվերների կետեր, իսկ Ռուսաստան ապրանքների առաքման միջին ժամկետը կկազմի 5-8 օր։ Միաժամանակ, ապագայում ընկերությունը նախատեսում է զարգացնել պատվերների ընդունման և հանձնման սեփական կետերի ցանց ողջ հանրապետությունում։
«Հայաստանից վաճառողներ ներգրավելու նպատակով Ozon-ը նաև ներկայացուցչություն է բացել Երևանում: Զարգացած լոգիստիկայի շնորհիվ ընկերությունը մտադիր է գլոբալ մակարդակով ներկայացված արտադրանքի տեսականին ընդլայնել տարբեր կատեգորիաներով, այդ թվում՝ այնպիսի հայտնի կատեգրիաներում, ինչպիսիք են «Կենցաղային ապրանքներ»-ը և «Հագուստ, կոշիկ, աքսեսուարներ»-ը»,- ասվում է հաղորդագրությունում:
Հուլիսի սկզբին Ozon-ն սկսել է Ռուսաստանից ապրանքների վաճառքը Հայաստանում։ Բացի դրանից, հարթակը զարգացնում է բիզնեսը ԱՊՀ-ում 2021-ից և արդեն ունի իր սեփական լոգիստիկ ենթակառուցվածքը Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․