WhatsApp-ի աշխատանքում գլոբալ փախանում է տեղի ունեցել. ի՞նչ է հայտնի դրա մասին
Լուրեր |
WhatsApp հանրահայտ հավելվածի աշխատանքում գիշերը գլոբալ խափանում է տեղի ունեցել, ինչի հետևանքով բազմաթիվ երկրների օգտատերեր խնդիրների են բախվել։ Դա հաստատել է նաև Downdetector ծառայությունը, որը վերահսկում է աշխարհի տարբեր ռեսուրսների հասանելիության հետ կապված խնդիրները,- գրում է News.am Tech-ը:
Ծառայության տվյալներով՝ խափանումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում, որտեղ օգտատերերը չեն կարողացել հաղորդագրություններ ուղարկել և ստանալ, խնդիրներ են առաջացել առհասարակ հավելվածի ընդհանուր աշխատանքի հետ կապված։
Բողոքների 52%-ը վերաբերել է հավելվածի հետ կապված խնդիրներին, ևս 44%-ը չի կարողացել հաղորդագրություն ուղարկել, իսկ 4%-ը հայտնել է կայքի հետ կապված խնդիրների մասին: Հետաքրքիր է, որ խնդիրներն ի հայտ են եկել հավելվածի ինչպես բջջային, այնպես էլ վեբ տարբերակում։
Խափանման պատճառն անհայտ է, սակայն մի քանի ժամ անց մեսենջերի աշխատանքը վերականգնվել է, իսկ խնդիրների մեծ մասը շտկվել է։
Մեսենջերի թվիթերյան էջում հայտնվել է հաղորդագրություն. «Մենք նորից այստեղ ենք, վայելեք շփումը»:
Այս պահին մեսենջերի աշխատանքում լուրջ խնդիրներ այլևս չկան։
Նշենք, որ WhatsApp-ի վերջին խոշոր խափանումը գրանցվել է 2022-ի հոկտեմբերին, ինչի հետևանքով մի շարք երկրների օգտատերեր հաղորդագրություններ ուղարկելու և ստանալու հետ կապված խնդիրներ էին ունեցել:
Իսկ ամենամասշտաբային խափանումը տեղի է ունեցել 2021-ի հոկտեմբերի 4-ին. այդ ժամանակ մի քանի ժամ շարունակ տասնյակ հազարավոր օգտատերեր ամբողջ աշխարհում չէին կարողանում միանալ սերվերներին և հաղորդագրություններ ուղարկել։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․