Նոր ալգորիթմը կարող է 99% ճշգրտությամբ հասկանալ, թե արդյոք տեքստը արհեստական բանականությունն է գրել
Լուրեր |
Ամերիկացի մասնագետները մշակել են ալգորիթմ, որը կարող է 99% հավանականությամբ տարբերել իրական մարդկանց գրած գիտական հոդվածները և այլ հրապարակումները ChatGPT-ի և այլ նեյրոցանցերի տեքստերից։ Ալգորիթմի փորձարկման առաջին արդյունքները հրապարակվել են Cell Reports Physical Science ամսագրում հրապարակված հոդվածում,- գրում է News.am Tech-ը։
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրել՝ ստեղծելու մի շատ պարզ մեթոդ, որը նույնիսկ դպրոցական երեխան կարող է սկսել օգտագործել գրավոր աղբյուրների տարբեր ձևերում արհեստական բանականության ստեղծարարությունը հայտնաբերելու համար: Այս խնդիրը հատկապես սրվել է վերջին տարիներին, և այժմ պարտադիր չէ լինել համակարգչային գիտնական, որպեսզի հնարավոր լինի ներդրում ունենալ դրա դեմ պայքարում»,- ասել է Կանզասի համալսարանի պրոֆեսոր Հիզեր Դեզեյրը:
Պրոֆեսոր Դեզեյրը և նրա գործընկերները պատրաստել են մի շարք հոդվածներ, որոնք հրապարակվել են Science ամսագրում և որպես ուսումնական նյութ են օգտագործել ստեղծելու համար ChatGPT-ի գիտական տարբերակը, որը կարող է նման տեքստեր ստեղծել:
Նրանց ուշադրությունը գրավել է մի հետաքրքիր փաստ. մարդիկ նախընտրում են օգտագործել պարբերությունների ավելի բարդ կառուցվածքներ, քան դա անում է նեյրոցանցը, ինչպես նաև շատ հաճախ օգտագործում են մակդիրներ և որոշ այլ բառեր, մասնավորապես՝ «բայց», «սակայն», «թեև»:
Մյուս կողմից, արհեստական բանականության համակարգը սիրում է օգտագործել «հետազոտողներ» և «ուրիշներ» բառերը, ինչը իրական գիտնականները հազվադեպ են անում: Բացի դրանից, մարդկանց դեպքում ավելի հավանական է, որ նախադասության երկարությունը, կառուցվածք փոփոխական լինեն։
Գիտնականների խոսքով՝ ալգորիթմը կարող է նաև հարմարեցվել ChatGPT-ի և արհեստական բանականությամբ աշխատող այլ համակարգերի ստեղծարարության հետքերը գրավոր տեքստի այլ ձևերում փնտրելու համար: Ապագայում դա թույլ կտա արագ բացահայտել այն դեպքերը, երբ դպրոցականները և ուսանողները փորձեն որպես իրենցը ներկայացնել նեյրոցանցերի ստեղծարարությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․