Wildberries-ը գործարկել է ԱՊՀ երկրներում նոր գործընկերներին աջակցելու ծրագիր
Լուրեր |
Wildberries-ը ներդրել է արտոնյալ պայմաններ առաջարկող ծրագիր ԱՊՀ մի շարք երկրների ձեռնարկատերերի համար, որոնք հարթակում գրանցվելիս նոր բիզնես հաշիվներ կբացեն։ Արտոնյալ երաշխիքային վճարը, որը կարող է օգտագործվել արտադրանքի գովազդային առաջխաղացման համար, կկազմի 10,000 ռուբլի,- գրում է News.am Tech-ը։
Միջազգային առցանց խանութը առաջնահերթություն է տալիս տեղական բիզնեսների և Ռուսաստանի սահմաններից դուրս գործընկերության զարգացմանն ու ամրապնդմանը: Wildberries-ն ակտիվորեն ընդլայնում է իր ներկայության աշխարհագրությունը ԱՊՀ երկրներում՝ զարգացնելով լոգիստիկ և պահեստային ենթակառուցվածքները։ Այսպիսով, տեղական ձեռնարկատերերը կարող են հարթակի միջոցով մուտք գործել առցանց սեգմենտ և վաճառք սկսել բոլոր երկրներում, որտեղ գործում է ընկերությունը։
Wildberries-ի վերլուծական ծառայության տվյալներով՝ 2023-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում հարթակում գրանցված Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից ձեռնարկատերերի ընդհանուր թիվը տարեկան աճել է 3 անգամ և կազմում է 124,000։ Դրամական արտահայտությամբ՝ այս երկրներում արտադրված արտադրանքի վաճառքի ընդհանուր աճը նույն ժամանակահատվածում կազմել է տարեկան +124%:
«Ուրախ ենք ամրապնդել համագործակցությունը ԱՊՀ երկրների տեղական ձեռներեցների հետ։ Վերջերս գործարկվեց նաև հարթակներում նոր բիզնես հաշիվների գրանցման պարզեցված համակարգ, որը կարագացնի սեփական բիզնես սկսելու գործընթացը։ Շնորհիվ արտոնյալ երաշխիքային վճարի ներդրման՝ այժմ ձեռնարկատերերն էլ ավելի մեծ հնարավորություններ կունենան զարգացնելու էլեկտրոնային առևտուրը և վաճառելու իրենց արտադրանքը մեր հարթակի միջոցով։ Համոզված ենք, որ գովազդի առաջմղման համար ներդրումն օգտագործելու հնարավորությունը կգրավի գնորդների ուշադրությունը ապրանքների վրա և դրականորեն կազդի վաճառքի աճի վրա»,- մեկնաբանել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․