Apple Music Classical հավելվածն այժմ հասանելի է Android սարքերի համար
Լուրեր |
Apple Music երաժշտության հոսքային ծառայության բաժանորդները, որոնք ունեն նաև Android սարքեր, այժմ կկարողանան Google Play-ից իրենց սարքերում ներբեռնել Apple Music Classical հավելվածը: Ուշագրավ է, որ iPad-ի և Mac-ի սեփականատերերը դեռ չեն ստացել Apple Music Classical-ի տարբերակները,- գրում է News.am Tech-ը։
2021-ին Apple-ը հայտարարեց Primephonic-ի՝ դասական երաժշտության հոսքային ծառայությունը գնելու մասին, որը, ըստ ընկերության, մինչև 2022-ի վերջ պետք է նոր հավելվածի միջոցով միանար Apple Music-ին, տեղեկացնում է The Verge-ը:
Apple Music Classical հավելվածի iOS տարբերակը թողարկվել է մի քանի ամիս ուշացումով՝ մարտի 27-ին։ Այն թույլ է տալիս օգտվողներին որոնել դասական երաժշտություն, որը չի տրամադրում Apple Music-ի ինտերֆեյսը: Երեքշաբթի օրվանից այս հնարավորությունից կարող են արդեն օգտվել նաև Android սարքերի սեփականատերերը:
iOS-ի հավելվածի նման Apple Music Classical-ի Android տարբերակը որոնման ժամանակ չի ցուցադրում Apple Music-ի ամբողջ կատալոգը, այլ սահմանափակվում է միայն դասական երաժշտությամբ: Մշակողները նաև բարելավել են որոնումը` օպտիմալացնելով այն դասական երաժշտության համար․ այժմ արդեն հնարավոր է երաժշտությունը որոնել ըստ կոմպոզիտորի, ստեղծագործության կամ կատարողի անվան:
Apple Music Classical կարելի է մուտք գործել Apple Music-ի կամ Apple One-ի բաժանորդագրության միջոցով: Հավելվածն ապահովում է դասական երաժշտության առանց գովազդի ունկնդրում Apple Lossless ձևաչափով (մինչև 192 կՀց/24 բիթ), ինչպես նաև հազարավոր ձայնագրություններ՝ Spatial Audio-ի աջակցությամբ: Բացի դրանից, հավելվածը հասանելիություն ունի Primephonic-ի մանրամասն երաժշտական մետատվյալներին, ինչը հեշտացնում է դրա հսկայական գրադարանի դիտումը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․