Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 12.2 %-ով
Լուրեր |
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 12.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ,- գրում է Ejc.am-ը։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.4 տոկոսով:
Շինարարության ծավալը 2023-ի 4 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.8 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում հունվար-ապրիլին 2022-ի հունվար-ապրիլի նկատմամբ ավելացումը կազմել է 23.2 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 22.2 տոկոսով:
2023 թվականի առաջին 4 ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.2 տոկոսով: Իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-ապրիլին 2022-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել է 1.1 տոկոսով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ևս արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 3.3 տոկոս:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-ապրիլի նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 99.4 տոկոս: Ընդ որում՝ նախորդ տարվա առաջին 4 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 2.1 անգամ, իսկ ներմուծումը՝ 93.9 տոկոսով:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 391.38 դրամ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․