ABNews
Instagram-ում շուտով հնարավոր կլինի գրառումներին պատասխանել GIF-երով
Լուրեր | 2023/05/18 05:08

Instagram-ում շուտով հնարավոր կլինի գրառումներին պատասխանել GIF-երով։ Այս մասին Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ Instagram Channels-ում վերջերս տեղի ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է հարթակի ղեկավար Ադամ Մոսերին։
Ինչպես նշում է Engadget.com-ը, երբ նոր գործառույթը հասանելի լինի, օգտատերերը կկարողանան ուրիշների գրառումները մեկնաբանել Giphy-ի անիմացիոն GIF-ներով: Այնուամենայնիվ, դեռ ոչինչ չի հաղորդվում այն մասին, թե երբ նոր ֆունկցիան հասանելի կլինի։
Դեռ դժվար է ասել, թե արդյոք այս նորությունը կուրախացնի օգտատերերին։ Այլ հարթակների (օրինակ՝ Facebook-ի) օգտատերերից շատերը սովորաբար նյարդայնանում են, երբ իրենց գրառումների տակ հայտնվում են անիմացիոն պատկերների շարք։ Մյուս կողմից՝ շատ օգտատերերը սիրում են մեկնաբանել նման անիմացիաներով, քանի որ դա ավելի հեշտ է, քան ճիշտ բառեր ընտրելը։
Մոսերին նաև հաստատել է, որ շուտով կլինեն ավելի շատ թարմացումներ: Մասնավորապես, Reels ծառայությունը կբարելավի երաժշտության բառերի աջակցությունը, որը հիմնված կլինի ենթագրերի ստեղծման՝ արդեն գոյություն ունեցող ծառայության վրա (ներդրվել է 2021-ին)։ Ակնկալվում է, որ էկրանի ներքևում կհայտնվի ժամանակացույց, որը թույլ կտա ավելի ճշգրիտ սինխրոնացնել տեքստը և աուդիոն:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 20-ից Meta-ն ԱՄՆ-ում Facebook և Instagram սոցիալական սոցցանցերի համար գործարկել է վճարովի վերիֆիկացիայի և «կապույտ ստուգանիշի» ծառայություն։ Վերիֆիկացված օգտահաշվի համար հարկավոր է վճարել ամսական 12 դոլար: App Store-ի և Google Play-ի միջոցով վճարելու դեպքում գինը կբարձրանա մինչև 15 դոլար, քանի որ այս ծառայությունները միջնորդավճար են գանձում։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
