Հայտնի են «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» մրցույթի 2022թ․ հաղթողները
Լուրեր |
Նպատակ ունենալով խրախուսել ոլորտի մասնագետներին, փորձագետներին, գիտական աշխատողներին և ոլորտը լուսաբանող լրագրողներին իրենց աշխատանքներում անդրադառնալ ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաներին, ինչպես նաև կարևորելով հանրության լայն շերտերին անկողմնակալ և փաստերի հիման վրա կառուցված տեղեկատվության տրամադրումը՝ Հայաստանի բանկերի միությունն (ՀԲՄ) արդեն 4-րդ անգամ անցկացրեց «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով մրցույթը։
«Լավագույն գիտական հոդված», «Լավագույն վերլուծություն» և «Լավագույն լրագրողական անդրադարձ» անվանակարգերում առևտրային բանկերի ներկայացուցիչներից ձևավորված ժյուրին գնահատել է 2022թ․ ընթացքում հրապարակված գիտական և վերլուծական հոդվածները, ինչպես նաև լրագրողական հրապարակումները։ՀԲՄ-ում կայացած մրցույթի արդյունքների ամփոփման միջոցառման շրջանակում մրցութային անվանակարգերի հաղթողներին ՀԲՄ-ի կողմից հանձնվեցին հավաստագրեր և դրամական մրցանակներ:
Շնորհավորելով մրցույթի հաղթողներին՝ ՀԲՄ խորհրդի նախագահ Մհեր Անանյանը շնորհակալություն է հայտնել լրագրողական համայնքի և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին երկարամյա և արդյունավետ համագործակցության համար:
«Մեզ համար անչափ կարևոր է հասարակության առողջ և ֆինանսապես գրագետ անդամներ ձևավորելը և այս հարցում ձեզնից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ներդրումը: Վստահ եմ, որ հետագայում ևս կպահպանվի վերջին տարիների միտումը, երբ տարեցտարի ավելանում է մրցույթի թե մասնակիցների, և թե մրցութային հայտերի թիվը՝ միաժամանակ ապահովելով որակյալ և արժանահավատ տեղեկատվություն: Շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում նոր հաղթանակներ»,-նշել է ՀԲՄ խորհրդի նախագահ Մհեր Անանյանը:
Մրցույթի «Լավագույն գիտական հոդված» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի ասպիրանտ Արման Համբարձումյանի և ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի բաժնի ուսանող Մեսրոպ Մեսրոպյանի համահեղինակած «Վերահսկողական սթրես թեստավորումը որպես ՀՀ առևտրային բանկերի ֆինանսական ռիսկերը կառավարելու նոր գործիք» գիտական հոդվածը։
«Լավագույն վերլուծություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ ֆինանսներ ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Էդգար Աղաբեկյանի «Կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության անկման հիմնական պատճառները կամ ո՞վ է մեղավոր» վերլուծությունը։ «Լավագույն լրագրողական անդրադարձ» անվանակարգում հաղթող է ճանաչվել բանկային գաղտնիքի վերաբերյալ տնտեսական լրագրող, «Արմինֆո» լրատվական գործակալության և Տնտեսական լրագրողների ակումբի լրագրող-թղթակից Նաիրա Բադալյանի հրապարակումը։
ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի խոսքով՝ այսօր լրատվական դաշտում շրջանառվող տեղեկատվությունը, մասնավորապես՝ ֆինանսաբանկային թեմաներով հրապարակումները, ոչ միշտ են անկողմնակալ, հավաստի և բազմակողմանի ներկայացված, փոխարենը հանդիպում ենք հանրությանը ապակողմնորոշող տեղեկատվության։Այս տեսանկյունից ոլորտի ներկայացուցիչների կողմից մշտապես կարևորվել է հանրությանը՝ որակյալ և մասնագիտորեն հիմնավորված բովանդակությամբ հրապարակումների մատուցումը, ինչը թույլ է տալիս իրազեկ լինել ֆինանսական ոլորտի վերաբերյալ զարգացումներից, ինչպես նաև օգնում է սեփական ֆինանսները կառավարելու և գրագետ որոշումներ կայացնելու հարցում։
«Թեև բանկային համակարգը և վերջինիս գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը բաց է և հրապարակային, սակայն մշտապես կա կարիք այդ ամենը հանրությանը ներկայացնել առավել հասանելի և ընկալելի եղանակով։ Այս տեսանկյունից անչափ կարևոր է ակադեմիական շրջանակների և ոլորտը լուսաբանող լրագրողների ներուժի ներգրավումն ու օգտագործումը։ Այս նպատակին է ուղղված նաև միության կողմից անցկացվող ամենամյա մրցույթը։
Շնորհավորում եմ մրցույթի բոլոր հաղթողներին և ևս մեկ անգամ վերահաստատում ՀԲՄ պատրաստակամությունը՝ ակտիվ համագործակցել լրագրողական համայնքի և ակադեմիական շրջանակների հետ՝ ոլորտի վերաբերյալ անկողմնակալ, հավաստի և որակյալ հրապարակումների պատրաստման և հանրայնացման հարցում»,-ընդգծել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։
Նշենք նաև, որ առևտրային բանկերը ևս սահմանել էին հատուկ և խրախուսական մրցանակներ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ավելի լավ աշխատանքային միջավայրի ձևավորումը սկսվում է «շնորհակալություն» ասելուց․ օգտակար խորհուրդներ
2026/01/20/ 21:00 -
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը` միջազգային հավաքների կենտրոն․ մարզահամալիրում տարեսկզբին մարզվում են 200-ից ավելի մարզիկներ
2026/01/20/ 20:30 -
Հունվարի 20-ի կարևոր լուրերը
2026/01/20/ 19:19 -
Քաղաքացիներն ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում և Կենտրոնական բանկում
2026/01/20/ 17:21 -
Թրամփը խոստացել է 200 % մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինու և շամպայնի նկատմամբ
2026/01/20/ 15:56 -
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների էական մասը կպահպանվի. հնարավոր ռիսկերը՝ ՀՀ տնտեսության համար. զեկույց
2026/01/20/ 15:45 -
ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր․ ՊԵԿ
2026/01/20/ 13:12 -
Կիբերոստիկանությունը զգուշացնում է․ Հայաստանում կրկին տարածվում է WhatsApp հաշիվների զանգվածային «գողությունը»
2026/01/20/ 12:53 -
18,3 տրիլիոն դոլար՝ մի քանի ձեռքերում․ անհավասարության վտանգավոր աճը աշխարհում
2026/01/20/ 12:44 -
ՀՀ արտաքին հետախուզությունը գրեթե անհավանական է համարում 2026-ին Հայաստան–Ադրբեջան ռազմական էսկալացիան
2026/01/20/ 12:37
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․