TikTok-ը մեդիա ընկերությունների համար մոնետիզացիայի ծրագիր է գործարկում․ դրանք կստանան գովազդից ստացված եկամտի 50%-ը
Լուրեր |
TikTok-ը հայտարարել է նոր ծրագրի մեկնարկի մասին (Pulse Premiere), որի նպատակն է մեծ լսարան ունեցող օգտատերերին գովազդից գումար աշխատելու հնարավորություն ընձեռել։ Գովազդը կցուցադրվի օգտատերերի ստեղծած բովանդակությունը դիտելուց անմիջապես հետո,- գրում է News.am Tech-ը։
Ինչպես տեղեկացնում է Wall Street Journal-ը, Pulse Premiere-ը TikTok-ի մոնետիզացիայի գործող՝ Pulse ծրագրի ընդլայնումն է, որի շրջանակում մի խումբ լավագույն բովանդակություն ստեղծողներ կստանան անմիջապես իրենց հրապարակումներից հետո ցուցադրվող գովազդից ստացված եկամտի կեսը:
Առայժմ այս ծրագիրը սահմանափակվում է մեծ թվով հետևորդներ ունեցող ընտրյալ օգտահաշիվներով, ինչպիսիք են Condé Nast, BuzzFeed և NBC մեդիա ընկերությունները: Ի տարբերություն բնօրինակ Pulse ծրագրի, որը մոնետիզացնում է միայն հեղինակների լավագույն հրապարակումների 4%-ը (հիմնված հարթակի չափումների վրա), Pulse Premiere-ը թույլ կտա գովազդից գումար վաստակել բոլոր տեսանյութերից հետո:
Պարբերականը նշում է, որ ամենահայտնի սոցիալական ցանցերից մեկում գովազդ վաճառելու հնարավորությունը շատ լավ օգնություն կլինի բովանդակություն ստեղծողների համար, որոնք գովազդատուների կողմից ծախսերի կրճատման հետևանքով տնտեսական բարդ իրավիճակում են հայտնվել։
TikTok-ի մոնետիզացիայի և արտադրանքի ռազմավարության հարցերով ղեկավար Ռեյ Կաոն վստահություն է հայտնել, որ TikTok-ը կկարողանա այս կերպ աջակցել բովանդակություն ստեղծողներին՝ միաժամանակ բացելով նոր բիզնես հնարավորություններ հենց հարթակի համար:
Պարբերականը նշում է, որ Condé Nast-ի, BuzzFeed-ի և NBC-ի նման հեղինակավոր մեդիա ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ, TikTok-ի Pulse Premiere-ը գովազդատուներին հնարավորություն է տալիս, որպեսզի իրենց ապրանքանիշն ասոցացվի որակյալ բովանդակության հետ՝ բարձրացնելով վստահությունն ու ճանաչելիությունը: Ավելին, սոցցանցի օգտատերերի բազան մեծանալուն զուգահեռ գովազդատուները կկարողանան ներգրավել բազմազան և ներգրավված լսարան: Իսկ մեդիա ընկերությունները կկարողանան ընդլայնել իրենց ներկայությունը հարթակում և պատկերացում կազմել այն մասին, թե ինչ բովանդակությանն է արձագանքում օգտատերերը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․