ՏՏ ոլորտի ամենախոշոր հարկատուները 2023թ. առաջին եռամսյակում
Լուրեր |
Պետական Եկամուտների կոմիտեի՝ 2023թ. առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում կա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 65 ընկերություն: Թիվը հաշվել է Modex գործակալությունը՝ ներառելով ոլորտի միայն այն ընկերություններին, որոնց շրջանառության 50%-ից ավելին առաջանում է հենց ՏՏ ոլորտի ապրանքներից և ծառայություններից,- գրում է how2b.am-ը։
1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՏ ընկերությունները 2023 թվականի առաջին եռամսյակում պետբյուջեի համար ապահովել են շուրջ 17.3 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 5%-ը։ Հարկ է նշել, որ ամբողջ 2022թ. ոլորտի վճարած հարկերի հանրագումարը կազմել էր 51 մլրդ դրամ, ու 2023թ. առաջին եռամսյակում արդեն ապահովվել է նախորդ տարվա ցուցանիշի 1/3-ը:
Նախորդ հաշվետու ժամանակահատվածների համեմատ կտրուկ առաջընթաց է գրանցել Veeam Armenia ընկերությունը, որը միայն 2022թ. էր գրասենյակ բացել Հայաստանում: Այս ընկերությունը բյուջե է վճարել 1,7 մլրդ դրամ:
Նման դասակարգմամբ ցանկում չեն ներառվել «Սոֆթ կոնստրակտ» /19/ և «Դիջիթեյն» /44/ ընկերությունները, որոնք Հայաստանում ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից են: Այս երկու ընկերություններն էլ առաջին եռամսյակում բյուջե են վճարել համապատասխանաբար 2,3 մլրդ և 1,3 մլրդ դրամ հարկ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․