iOS 16-ում հայտնաբերվել է թաքնված համակարգ, որն անջատում է iPhone-ի որոշ գործառույթներ՝ կախված գտնվելու վայրից
Լուրեր |
iOS 16 օպերացիոն համակարգում հայտնաբերվել է թաքնված համակարգ, որն անջատում է iPhone-ի որոշ գործառույթներ կախված նրանից, թե որտեղ է գտնվում օգտատերը, տեղեկացնում է 9to5Mac-ը։
Առհասարակ iPhone-ներն ու iPad-ներն աշխատում են ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, կան iOS-ի որոշ գործառույթներ, որոնք հասանելի են որոշ տարածաշրջաններում, հասանելի չեն մյուսներում: Որոշ դեպքերում այս սահմանափակումները կապված են տեղական օրենքների հետ: Օրինակ՝ ԱՄԷ-ում արգելված է FaceTime հավելվածի օգտագործումը: 9to5Mac-ը բացահայտել է, որ Apple-ը iOS 16-ում փորձարկում է սահմանափակումների նոր, ավելի առաջադեմ համակարգ՝ ելնելով օգտատիրոջ գտնվելու վայրից:
Apple-ը ներկայումս օգտագործում է աշխարհի որոշ տարածաշրջաններում iOS-ի որոշ գործառույթների կոշտ սահմանափակման մեթոդներ: Սա նշանակում է, որ այս սահմանափակումների մեծ մասը կապված է տարածաշրջանի հետո, որտեղ սարքը վաճառվում է։ Այնուամենայնիվ, ընկերությունը մշակում է ավելի խելացի համակարգ՝ որոշելու այն տարածաշրջանը, որտեղ օգտագործվում է սարքը։
Նոր համակարգը, որն ստացել է countryd ներքին օգտագործման անվանումը, գաղտնի կերպով ավելացվել է iOS 16.2-ում, բայց դեռ ոչ մի տեղ չի օգտագործվել: Այն որոշում է օգտատիրոջ ավելի ճշգրիտ գտնվելու վայրը՝ հիմնվելով GPS տվյալների հավաքման, երկրի կոդի վրա, որը սարքը ստանում է Wi-Fi երթուղիչներից և SIM քարտից հավաքված ստացված տեղեկության հիման վրա: Հաշվի առնելով այս տվյալները՝ օգտատիրոջ համար ավելի դժվար է դառնում շրջանցել iOS-ի սահմանափակումները, բայց միևնույն ժամանակ, սարքի համար ավելի հեշտ է դառնում դրանք անտեսելը, եթե սարքի սեփականատերը մեկնում է մեկ այլ երկիր, որտեղ այդ սահմանափակումները չկան։ Ըստ 9to5Mac-ի՝ համակարգը նախագծված է որոշակի սահմանափակումներ մտցնելու հնարավորությամբ, որոնք կարող են որոշվել որոշ երկրների կարգավորող մարմինների կողմից։
Անցյալ տարվա դեկտեմբերին Bloomberg-ը հայտնել էր, որ ԵՄ-ի ճնշման պատճառով Apple-ը նախատեսում է առաջին անգամ թույլ տալ ներբեռնել և տեղադրել iOS հավելվածներ երրորդ կողմի աղբյուրներից՝ շրջանցելով պաշտոնական App Store-ը: Պարբերականի վերջին հրապարակումների համաձայն՝ Apple-ը նախատեսում է այս գործառույթը ներդնել iOS 17-ում: Այնուամենայնիվ, այս գործառույթը հասանելի չի լինի ամբողջ աշխարհում, այլ միայն եվրոպական երկրներում: Հավանաբար, հենց դրա համար է նախատեսված countryd նոր համակարգը, որը կկարողանա որոշել, թե արդյոք սարքն օգտագործվում է եվրոպական որևէ երկրում, այնուհետև թույլ կտա երրորդ կողմի ներբեռնումները:
Եթե այլ երկրներ նույնպես ստիպեն Apple-ին թույլատրել երրորդ կողմի հավելվածների ներբեռնումն ու տեղադրումը, ապա այս համակարգի սովորական թարմացումը կավելացնի նման հնարավորություն։ Սակայն այս համակարգի ներդրմամբ հնարավոր չի լինի շրջանցել այլ շրջաններում երրորդ կողմի ներբեռնումների արգելքը։
Առայժմ պարզ չէ, թե արդյոք Apple-ը նախատեսում է iOS-ում երրորդ կողմի հավելվածների ներբեռնումների հնարավորություն ավելացնել, թե ոչ: Ընկերությունը iOS 17-ը կներկայացնի հունիսին կայանալիք WWDC միջոցառմանը:
Աղբյուրը՝ News.am Tech Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․