Դատարանն անօրինական է ճանաչել Wildberries-ում անորակ կամ թերի ապրանքների վճարովի վերադարձը
Լուրեր |
Մոսկվայի մարզի Պոդոլսկի քաղաքային դատարանն անօրինական է ճանաչել Wildberries ինտերնետային խանութի անորակ կամ թերություններ ունեցող ապրանքների վճարովի վերադարձը: Ճիշտ է, Wildberries-ը նախատեսում է վիճարկել այս որոշումը,- գրում է News.am Tech-ը։
Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) Մոսկվայի մարզի վարչության պետի տեղակալ Նիկոլայ Դրոզդը РБК-ին ասել է, որ 2023-ի մարտի սկզբին Մոսկվայի մարզի Ռոսպոտրեբնադզորի վարչությունը հայց է ներկայացրել շրջանառությամբ Ռուսաստանի ամենամեծ ինտերնետային խանութի՝ «Wildberries» ՍՊԸ-ի դեմ։ Ապրիլի 13-ին հայցը բավարարվել է, և ինտերնետային խանութի գործողությունները ճանաչվել են ոչ իրավաչափ։
Դատավարության ընթացքում ապացուցվել է, որ «Wildberries» ՍՊԸ-ն առցանց վաճառքի ժամանակ թույլ է տալիս «գործող օրենսդրության խախտումներ»՝ «վերադարձի առաքման համար սպառողներից գումարներ գանձելով կամ պահելով, երբ նրանք հրաժարվում են անորակ ապրանքներից»:
Ըստ Ռոսպոտրեբնադզորի՝ Մոսկվայի մարզի վարչության պետի տեղակալի, եթե գնորդը գնված ապրանքներում հայտնաբերել է թերություններ կամ խնդիրներ, որոնք վաճառողի կողմից չեն նշվել, նա իրավունք ունի.
- Պահանջել, որպեսզի այն փոխարինվի նույն ապրանքանիշով, այլ ապրանքանիշով՝ ապրանքների գնի վերահաշվարկով,
- Պահանջել թերությունների անհատույց վերացում,
- Հրաժարվել գնումից և պահանջել վերադարձնել ապրանքի համար վճարված գումար,
- Պահանջել ամբողջական փոխհատուցում անորակ ապրանքների վաճառքից առաջացած վնասների համար:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․