iPhone 15 սմարթֆոնը հետևի յուրահատուկ վահանակ կստանա
Լուրեր |
iPhone 15 սմարթֆոնի բազային տարբերակը, որի շնորհանդեսը նախատեսված է այս աշնանը, կստանա այնպիսի հետևի վահանակ, ինչպիսին Pro մոդելները։ Այս մասին հայտնում է WCCFTech պորտալը,- գրում է News.am Tech-ը։
Խոսքը հետևի փայլատ վահանակի մասին է՝ էֆեկտով, որը կոչվում է frosted glass։ Նման վահանակներ օգտագործվում են Pro մոդելներում, սակայն այս տարի, ըստ լուրերի, դրանք կտեղադրվեն նաև iPhone 15-ում և iPhone 15 Plus-ում։
Մինչ այս iPhone-ների ավելի էժան տարբերակներն ունեին հետևի փայլող վահանակ, որոնք անդրադարձնում էին լույսը: Այսպիսով, այս նորամուծությունն էլ ավելի կնվազեցնի Apple սմարթֆոնների հիմնական և Pro մոդելների տարբերությունը։
Ի դեպ, ամեն տարի Apple-ը նոր գույնի iPhone է ներկայացնում և, ըստ ինսայդերների տեղեկությունների, այս տարի արժե սպասել, որ այն կլինի կապույտ։ Մինչ այս ցանցում տարածված էին լուրեր, որ iPhone 15 Pro մոդելները կստանան բացառիկ մուգ կարմիր երանգ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ iPhone 15-ի բազային մոդելը կստանա 6.2 դյույմանոց էկրան, որը մի փոքր մեծ է iPhone 14-ի բազային մոդելի էկրանից։ iPhone 15-ը կստանա նաև Dynamic Island, որն առաջին անգամ ստացել է iPhone 14 Pro մոդելն անցյալ տարի:
iPhone 15-ը կհամալրվի նաև USB-Type C լիցքավորման միակցիչով։ Apple-ը կպահպանի ավանդական երկակի տեսախցիկի համադրությունը iPhone 15-ի ստանդարտ շարքի համար: Երրորդ տեսախցիկը և LiDAR-ը, ըստ երևույթին, հասանելի կլինեն iPhone 15 Pro մոդելներում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․