Մոնետիզացիա՝ Twitter-ում. օգտատերերն արդեն կարող են վճարովի բաժանորդագրություն առաջարկել իրենց հետևորդներին
Լուրեր |
Twitter-ի օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն մոնետիզացնել իրենց բովանդակությունը. ինչպես տեղեկացրել է սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկը, հայտնի հեղինակներն այժմ իրենց ընթերցողներին կարող են բաժանորդագրություն գնելու հնարավորություն առաջարկել,-գրում է News.am Tech-ը։
Խոսքը ցանկացած նյութին հասանելիություն վաճառելու հնարավորության մասին է՝ երկար գրառումներից մինչև «մի քանի ժամ տևողությամբ տեսանյութեր»։ Դա անելու համար հարկավոր է մենյուի Tools for Professional ենթաբաժնից ընտրել Monetization կետը և հետևել հաջորդ հրահանգներին:
Մասկն ասել է, որ առաջիկա 12 ամիսներին Twitter-ը որևէ միջնորդավճար չի պահի այն հեղինակներից, որոնք մոնետիզացնում են իրենց բովանդակությունը։
«Դուք կստանաք նույն գումարը, ինչ մենք՝ iOS-ի և Android-ի բաժանորդագրությունների դեպքում գումարի 70%-ը (նրանք 30% միջնորդավճար են վերցնում) և մոտ 92% համացանցի դեպքում (գուցե ավելի շատ՝ կախված վճարման պրոցեսորից)»,- ասել է Մասկը։
Մասկը նաև խոստացել է խթանել կոնտենտ ստեղծողների աշխատանքը, որպեսզի նրանք կարողանան առավելագույն հաջողության հասնել։
Խնդիրը, սակայն, այն է, որ առայժմ այս ծառայությունը հասանելի կլինի միայն ԱՄՆ օգտատերերին։ Ճիշտ է, Մասկը նշել է, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ, ուստի հնարավոր է, որ մոտ ապագայում հնարավոր լինի բովանդակությունը մոնետիզացնել նաև այլ երկրներում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․