Microsoft-ը Windows 12-ը կթողարկի արհեստական բանականությամբ
Լուրեր |
Microsoft-ը մշակում է Windows 12-ը արդիականացված CorePC հարթակով,- հայտնում է b24.am-ը։
Ընկերությունը կենտրոնանալու է արհեստական բանականության և ապարատային ու ծրագրային ապահովման օպտիմիզացման վրա, ինչպես այն իրականացվում է Mac-ում Apple Silicon-ով:
Windows 12-ը կկարողանա վերլուծել ցուցադրվող բովանդակությունը և նախագծեր կամ հավելվածներ արագ գործարկելու խորհուրդներ առաջարկել՝ հիմնվելով տվյալ պահին դիտվող տեղեկատվության վրա:
Համակարգը պատկերների մեջ կճանաչի օբյեկտները և տեքստը: Օգտագործողները կարող են հեշտությամբ կտրել այս տարրերը և տեղադրել դրանք այլ տեղ:
Windows 12-ի թարմացումներն ավելի փոքր ծավալ կզբաղեցնեն և կիրականացվեն ավելի արագ, քան Windows 10-ի և 11-ի դեպքում:
CorePC-ն ընկերությանը թույլ կտա թողարկել Windows 12-ի մի քանի տարբերակներ, որոնք իրար կառանձնանան իրենց հնարավորություններով։ Օրինակ՝ Windows 12-ի որոշ կառուցվածքներ չեն աշխատի Win32 հավելվածների հետ:
Microsoft-ը ներկայումս մշակում է Windows 12-ի տարբերակը ցածր գնով դպրոցական համակարգիչների համար, որը նախատեսված է Chromebook-ի հետ մրցակցելու համար: Այս համակարգն ունի միայն Edge բրաուզեր և Office: Օգտատերերը կարող են նաև գործարկել Android հավելվածներ: Windows 12-ի այս տարբերակը մոտ 60-75%-ով փոքր է Windows 11 SE-ից: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․