Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին
Լուրեր |
Համաշխարհային զբոսաշրջիկներն այժմ կարող են կատարել արագ և անվտանգ QR-վճարումներ Հայաստանում Իդրամ QR ենթակառուցվածքի միջոցով՝ օգտագործելով Alipay+ հավելվածը, ինչն իր հերթին թույլ կտա հայաստանյան առևտրային կետերի ավելի քան 85%-ին ընդունել վճարումներ նաև զբոսաշրջիկներից։
Թողարկման պահին 13 հայտնի թվային դրամապանակների օգտատերեր կկարողանան կատարել անհպում QR-վճարումներ, իսկ ապագայում աշխարհագրությունը կընդլայնվի՝ ընդգրկելով Alipay+-ի գործընկեր այլ դրամապանակներ և բանկային հավելվածներ։
Իդրամի և Alipay+-ի ռազմավարական համագործակցությունը կդիրքավորի Հայաստանը գլոբալ թվային վճարային էկոհամակարգում՝ կապելով տեղական բիզնեսը միջազգային զբոսաշրջիկների հետ։
Երևան, Հայաստան – 2025թ. հուլիսի 11
Հայաստանի առաջատար թվային վճարային հարթակ Իդրամը հայտարարում է աշխարհի խոշորագույն թվային դրամապանակների ցանց, Ant International ընկերության կողմից կառավարվող AliPay+-ի հետ համագործակցության մասին։ Այս համագործակցությամբ Alipay+-ի օգտատերերին հնարավորություն է ընձեռնվում Հայաստանում իրականացնել միջսահմանային QR-վճարումներ Իդրամ QR ենթակառուցվածքի միջոցով։ Սա Alipay+-ի առաջին մուտքն է Կովկասի տարածաշրջան, ինչը զգալիորեն ուժեղացնում է Հայաստանի թվային վճարային ենթակառուցվածքը և բարձրացնում երկրի վճարային պատրաստվածությունը համաշխարհային զբոսաշրջության համար։
Այս ինտեգրման շնորհիվ Alipay+-ի օգտատերերը կկարողանան հեշտությամբ սքանավորել Իդրամի QR-կոդերը՝ Հայաստանի հազարավոր վաճառակետերում կատարել իրենց նախընտրած դրամապանակով վճարումներ՝ միաժամանակ օգտվելով տեղական առաջարկներից և լոյալության ծրագրերից։
«Այս գործընկերությունը վկայում է Իդրամի նորարարության և միջազգային համագործակցության հանդեպ հանձնառության մասին», – ասաց Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը։ «Alipay+-ի համար բացելով մեր QR ենթակառուցվածքը՝ մենք ոչ միայն ընդունում ենք միջազգային վճարումների ապագան, այլև ստեղծում ենք հյուրընկալ և հարմարավետ միջավայր միլիոնավոր գլոբալ օգտատերերի համար, ովքեր առնչվելու են հայկական բիզնեսների հետ»։
Առաջիկա ամիսներին AliPay+-ի օգտատերերի համար փուլ առ փուլ հասանելի կդառնա Իդրամի գործընկեր վաճառակետերի ամբողջ ցանցը, այն է՝ 25․000 վաճառակետ, որոնք ընդգրկում են սուպերմարկետներ, զբոսաշրջային հայտնի կետեր, հյուրանոցներ, ռեստորաններ և այլն։ Ժամանակի ընթացքում կընդլայնվի նաև Alipay+-ի գործընկեր դրամապանակների և բանկային հավելվածների ցանկը՝ ավելացնելով միջազգային այցելուների հարմարավետությունը։ Միջազգային օգտատերերի համար վաճառակետերում կտեղադրվեն բրենդավորված պիտակներ, որոնք կհուշեն, որ վաճառակետում կարելի է վճարել AliPay+-ով։
Արսեն Քդենյանն ընդգծեց, որ գործընկերության շրջանակում Իդրամը շարունակելու է համագործակցել Alipay+-ի հետ՝ բացելու հնարավորություններ Idram&IDBank հավելվածի օգտատերերի համար՝ վճարումներ կատարելու Alipay+-ի ցանցում։
Alipay+-ով հնարավոր է կատարել վճարումներ աշխարհի 70 երկրների և տարածաշրջանների 100 միլիոն առևտրային կազմակերպություններում՝ սպասարկելով աշխարհի շուրջ 1.7 միլիարդ օգտատերերի։
Այս համագործակցությունը Հայաստանը դիրքավորում է հզոր գլոբալ թվային վճարային էկոհամակարգում՝ կապելով տեղական բիզնեսները միջազգային զբոսաշրջիկների հետ և օգնելով տեղական բիզնեսներին ապահովել միջսահմանային ներառական աճ։
Alipay+-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Պիետրո Կանդելան նշեց․ «Մենք ուրախ ենք համագործակցել Իդրամի հետ՝ մեկնարկելու Alipay+-ով վճարումները Հայաստանում և բարելավելու զբոսաշրջիկների փորձառությունը։ Այսուհետ Alipay+-ի միջոցով Հայաստանի ցանկացած չափի բիզնես կարող է օգտվել թվայնացման ներառական հնարավորություններից՝ բացելով գլոբալ զբոսաշրջության տնտեսական օգուտները այս սիրված ուղղության համար»։
https://youtu.be/akev3qMLa70
Իդրամի մասին
Հիմնադրվել է 2004 թվականին։ Իդրամը Հայաստանի առաջատար թվային ֆինանսական հարթակն է, որն առաջարկում է ամբողջական ծառայություններ՝ ներառյալ էլեկտրոնային դրամապանակ, QR վճարումներ, դրամական փոխանցումներ և այլ ֆինանսական գործիքներ անհատների և բիզնեսների համար։
Alipay+-ի մասին
Ant International-ի կողմից կառավարվող Alipay+-ը միջսահմանային բջջային վճարումների և թվայնացման լուծումների հարթակ է։ Այն կապում է համաշխարհային վաճառակետերը տարբեր բջջային դրամապանակների և թվային բանկային հավելվածների հետ՝ ապահովելով անխոչընդոտ գործարքներ, տեղայնացված առաջարկներ և բիզնեսների համար հաճախորդների ներգրավվածություն ամբողջ աշխարհում։
ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 16:40
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
Խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է։
-
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08 -
ԱՄՆ-ն բարձրացրել է Ադրբեջան մեկնելու նախազգուշացման մակարդակը
2026/03/13/ 15:53 -
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 45 անդամներ հանդես են եկել ՀՀ–ին տրամադրվող աջակցության ավելացման օգտին
2026/03/13/ 15:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին