Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում
Լուրեր |
Converse Mobile հավելվածում հասանելի է նոր C360 Matrix փաթեթը, որը բաժանորդագրությամբ բանկինգին ծանոթանալու, այն փորձարկելու հիանալի հնարավորություն է:
Սա փաթեթ է՝ նախատեսված թվային կենսակերպը նախընտրողների համար. ֆինանսների կառավարում թվային տիրույթում, թվային քարտեր, նաև միջազգային գործարքների, արտերկրում առցանց գնումների հնարավորություն առավելագույնս անվտանգ միջավայրում և քարտով:
Matrix-ն անվճար է. բաժանորդագրավճար, դրա շրջանակում քարտերի ու հաշիվների բացման, սպասարկման վճար նախատեսված չէ: Այն կարելի է ակտիվացնել բացառապես Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում և ստանալ.
4-ական հաշվարկային և կուտակային հաշիվ՝ 4 հիմնական արժույթներով, վիրտուալ քարտ, այդ թվում՝ միջազգային գործարքների, առցանց գնումների համար:
Matrix-ը համապարփակ՝ 360 աստիճան բանկինգին ծանոթանալու և ֆինանսական փորձառություն կերտելու հիանալի հնարավորություն է: Սակայն Կոնվերս Բանկի միակ առաջարկը չէ:
Եթե ցանկանում եք ավելի ընդգրկուն ծառայություններ ու հատուկ առաջարկներ, ապա կարող եք բարձրացնել փաթեթի դասը հենց մոբայլ հավելվածում:
Դրա համար հավելվածում մուտք գործեք «Անձնական էջ», «C360», ապա սեղմեք «Դասի բարձրացում» կոճակը։
Այս պահին հավելվածում հասանելի են C360 Neo Light, Neo, Ultra, ինչպես նաև պրեմիում սեգմենտի համար նախատեսված C360 Elite, Signature, Synergy փաթեթները: Դրանց շրջանակում Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում․
- Վճարային քարտեր, կուտակային և հաշվարկային հաշիվներ՝ մի քանի արժույթով,
- Վարկային սահմանաչափ,
- Կոնվերս Բանկի և ԱրՔա համակարգի բանկերի բանկոմատներում անվճար կանխիկացման հնարավորություն,
- sms-ների, տեղեկանքների, քաղվածքների ստացման հնարավորություն՝ առանց հավելյալ սակագնի կիրառման։
Քարտատեսակը, վարկային սահմանաչափի ու անվճար կանխիկացման առավելագույն շեմը կախված է փաթեթի տեսակից:
Պրեմիում փաթեթների շրջանակում հաճախորդները կարող են օգտվել նաև ճամփորդական մի շարք արտոնություններից, այդ թվում՝ ճամփորդական ապահովագրությունից, Fast Track ծառայությունից, օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներից օգտվելու հնարավորությունից, Concierge ծառայությունից և այլն:
Այլ մանրամասներ՝ 010 511522
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
*գովազդ
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Որքա՞ն է համալրվել պետբյուջեն. ապօրինի գույքի բռնագանձման արդյունքները
2026/05/06/ 14:41 -
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ
2026/05/06/ 14:31 -
Նորվեգիան 302 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային ռшզմական աջակցություն ցուցաբերելու համար
2026/05/06/ 14:25 -
Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր
2026/05/06/ 13:38 -
Հայաստանը և Ֆրանսիան կխորացնեն համագործակցությունը ԱԹՍ-ների, արհեստական բանականության, քվանտային հաշվարկների և այլ ոլորտներում
2026/05/06/ 12:50 -
Վաշինգտոնը հաստատում է եվրոպական մեքենաների համար 25% մաքսատուրքի որոշումը
2026/05/06/ 12:03 -
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը
2026/05/06/ 12:01 -
ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ (տեսանյութ)
2026/05/06/ 11:57 -
Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
2026/05/06/ 11:55 -
Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին
2026/05/06/ 10:34
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․