Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2025թ.-ի փետրվար ամսվա տվյալները
Լուրեր |
Պարտատոմսերի առաջնային շուկա
Հայաստանի ֆոնդային բորսայում փետրվարին առաջնային աճուրդի հարթակում տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 48․5 մլրդ ՀՀ դրամ, իսկ կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը՝ ավելի քան 1․05 մլրդ ՀՀ դրամի:Պետական պարտատոմսերի բորսայական շուկա
Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը փետրվարին կազմել է մոտ 10․3 մլրդ ՀՀ դրամ։ Առևտրի առկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 63 գործարք:
Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա
Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի, թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի փետրվար ամսվա շուկայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21%-ով և կազմել է մոտ 595 մլրդ ՀՀ դրամ։
Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 10 մլրդ դրամ, որն աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ 131%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 756 գործարք։
Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 150։
ՌԵՊՈ գործարքներ
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 7․8 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 16%-ով: Փետրվարին կնքվել է 60 ռեպո գործարք։
Բաժնետոմսերի բորսայական շուկա
Բաժնետոմսերի առևտրի ծավալը կազմել է մոտ 69 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ մոտ 449 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 25%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան 34%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 140 գործարք։
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն