- 2025 թվականին ՀՀ տնտեսական ազատության ինդեքսը կազմել է 65.4 միավոր՝ նախորդ տարվա ցուցանիշից 0.5 միավորով ավելի, սակայն 6.5 միավորով պակաս, քան 2021 թվականի ցուցանիշը։ Երեք տարի անընդմեջ նվազումից հետո 2025-ին Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսն աճ է գրանցել, սակայն այդ աճն ավելի քան կրկնակի դանդաղ է համաշխարհային միջին աճից։
- Հայաստանը տնտեսական ազատությամբ աշխարհի 176 երկրների թվում 57-րդն է։ Վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է միանգամից 10 հորիզոնականով՝ չնայած այն բանին, որ գրանցվել է ինդեքսի աճ։ Պատճառն այն է, որ այդ աճը էապես զիջում է աշխարհի և բոլոր տարածաշրջանների բարելավման միջին տեմպերին։ «Եվրոպա» տարածաշրջանի վարկանիշային աղյուսակում Հայաստանը նահանջել է 4 հորիզոնականով և զբաղեցնում է 30-րդ տեղը։ Տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքի նահանջն ամենամեծն է։
- Հայաստանը 2022 թվականից ի վեր դասակարգվում է որպես տնտեսապես «չափավոր ազատ» երկիր։ Մինչ այդ՝ 2020 և 2021 թվականներին, Հայաստանն ընդգրկված է եղել տնտեսապես «հիմնականում ազատ» երկրների խմբում: Մեր երկիրը տնտեսապես «հիմնականում ազատ» է համարվել նաև 2017 թվականին։
- 2025-ի զեկույցում նշված է, որ «Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը ամուր չեն պահպանվում անկախ դատական համակարգի կողմից, իսկ կոռուպցիան նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունները»։
- Տնտեսական ազատության ինդեքսի 12 ենթաինդեքսներից 5-ի գծով Հայաստանը «հիմնականում ազատ» է, 1-ի գծով՝ «չափավոր ազատ», 2-ի գծով՝ «հիմնականում ոչ ազատ», ևս 2-ի գծով՝ «ճնշված»։ Հայաստանի երկու ենթաինդեքսները՝ «Սեփականության իրավունքի պաշտպանությունը» և «Արդարադատության արդյունավետությունը» ավելի ցածր են, քան դրանց համաշխարհային միջին մակարդակը։ Ի դեպ, նախորդ տարվա համեմատ այս երկու ենթաինդեքսներն էլ նվազել են։
- Ենթաինդեքսների 4 խմբերից ամենաանբարենպաստը շարունակում է մնալ «Օրենքի գերակայություն» խմբի վիճակը։ Հայաստանն այս տարի խմբի երեք ենթաինդեքսներից արդեն երկուսի գծով է համարվում տնտեսապես «ճնշված»։ 2024-ին Հայաստանը միայն մեկ ենթաինդեքսի գծով էր համարվում «ճնշված»։ 2025-ի զեկույցում նույնպես նշված է, որ «Հայաստանում օրենքի ընդհանուր գերակայությունը թույլ է»։
- «Շուկայի բացություն» խմբի բոլոր երեք ենթաինդեքսների գծով զգալի նվազում է արձանագրվել։ Ընդ որում, խմբի երկու ենթաինդեքսները նվազելով հասել են երկրների տվյալ խմբի նվազագույն շեմային արժեքին։ Ի դեպ, վերջին մեկ տարվա ընթացքում «Ֆինանսական ազատություն» ենթաինդեքսը նվազել է միանգամից 10 միավորով, ինչի արդյունքում Հայաստանը դրա գծով «հիմնականում ազատ» երկրների խմբից նահանջել է «չափավոր ազատ» երկրների խումբ։
- 2024-ի համեմատ զգալի բարելավում է արձանագրվել «Հարկաբյուջետային կայունություն» և «Պետական ծախսեր» ենթաինդեքսների գծով՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նվազել են պետական բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցության վերջին երեք տարիների միջին արժեքը և պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը։ Նկատի ունենալով, որ համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ այս և առնվազն հետագա երկու տարիներին նախատեսված է նշված ցուցանիշների զգալի աճ, կարելի է ակնկալել, որ առաջիկա տարիներին այս ենթաինդեքսները նվազելու են։
- ԵԱՏՄ անդամ երկրների թվում Հայաստանն այս տարի ևս առաջատար է, սակայն 2-րդ տեղը զբաղեցնող Ղազախստանի ինդեքսի հետ տարբերությունը տարեցտարի կրճատվում է։
- Այս տարի ևս Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով հարևան չորս երկրներից զիջում է միայն Վրաստանին։ Հայաստանի վարկանիշային դիրքի նահանջը բոլոր հարևաններից ավելի մեծ է։
ABNews
Հայաստանի տնտեսական ազատության ինդեքս - 2025. առաջընթացի փոխարեն՝ դիրքերի կորուստ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լուրեր | 2025/03/11 08:26

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/07/31 19:19
Հուլիսի 31-ի բիզնես լուրերը
ՏԵՂԱԿԱՆՏԿԵ նախարարը Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Համիդ Ղանբարիին։ Քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության հարցեր։ Նախարարը նշել է, որ Հայաստանի շինարարական աշխատանքներում իրանական ընկեր...

Լուրեր | 2026/07/31 18:49
Հուլիսի 31-ի կարևոր լուրերը
1. Գագիկ Ծառուկյան. «Հայաստանը կանգնած է ցնցումների մեծ հավանականության առաջ»ԲՀԿ կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերթական հայտարարությունն է տարածել ԱԱԾ մեկուսարանից:Ցնցումների վտանգ. Ծառուկյանի պնդմամբ՝ երկիրը կանգնած է լուրջ ցնցումների առաջ, որոնք կարող են ի հայտ գալ առաջիկա ամիսներին:Տնտեսական և արտաքին քաղաքական ճնշումներ. Նա նշել է, որ Արևմուտքն ու Ռուսաստանը Հայաստանի առջև դնում են ԵՄ...

Լուրեր | 2026/07/31 17:41
Ինչպիսին է Հայաստանում էբոլայի տարածման ռիսկը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում (ԿԺՀ) շարունակվում է Էբոլա հիվանդության՝ Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված բռնկումը։ Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) ներկայացրել է միջազգային համաճարակաբանական ընթացիկ պատկերը։Ռեկորդային բռնկում Կոնգոյում և իրավիճակն Ե...

Լուրեր | 2026/07/31 17:21
Կոնգոյում Էբոլայով վարակման դեպքերը գերազանցել են 3,5 հազարը
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա տենդի տարածումը շարունակում է մտահոգիչ ծավալներ ընդունել․ վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 3,5 հազարը։ Առողջապահական իշխանությունների տվյալներով՝ արձանագրվել է վարակման 3532 դեպք։Համաճարակաբանական ընթացիկ պատկերըՎարակվածներից 807 հիվանդ ներկայում գտնվում են մեկուսացման կամ հոսպիտալացման ռեժիմում, 626 մարդ ապաքինվել է, ხოლო 1556-ը,...
