AMX-ը ամփոփել է հունվար ամսվա բորսայական տվյալները
Լուրեր |
Ամսական բորսայական ամփոփում
Տարվա սկզբին մի շարք հարթակներում շարունակվել է ակտիվությունը։ Մասնավորապես կորպորատիվ պարտատոմսերի շուկայում և՛ առևտրի, և՛ շուկայի ծավալը պահել են աճի դինամիկան։ Ծանոթացի՛ր վերջին 12 ամիսների շուկայական ակտիվությանը մեր ամսական ամփոփագրում։ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ 2. Տեղի է ունեցել 36․9 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ Հայաստանի ֆոնդային բորսայում հունվարի 14-ին տեղի է ունեցել 36․9 մլրդ դրամ ծավալով AMGB1129A357 տարբերակիչ ծածկագրով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։ Աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 70 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 46․6 մլրդ դրամ։ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆՆոր ներդրումային հնարավորություններ
1. «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում
2024 թվականի դեկտեմբերի 30-ին «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ն մուտք գործեց Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի շուկա՝ դառնալով 12-րդ ցուցակված ընկերությունը։ Ցուցակման առաջին ամսվա ընթացքում Ընկերության կապիտալիզացիան աճել է 4.75%` 13,860,000,000 ՀՀ դրամից դառնալով 14,518,350,000 ՀՀ դրամ։ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ2. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
485,000 հատ լրացուցիչ տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել և ընդգրկվել են բորսայի բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակում։ Ինչպես նաև տեղի է ունեցել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի 5,500,000 հատ ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքի փոփոխություն` 15,000 ՀՀ դրամ 10,000 ՀՀ դրամի փոխարեն։ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ3. Ցուցակվել են «ԱյԴի ԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը
Ցուցակվել են 2,253,700 ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը 4․75%։ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար:Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06 -
Երևանում երկու փողոց անվանափոխվել է
2026/03/16/ 17:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին