Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ոլորտում կատարված փոփոխությունների մասին
Լուրեր |
Համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների` 2024 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած` ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տնտեսվարողների համար սահմանվում են խաղի նոր կանոններ:
Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք այսուհետ տաքսու գործունեություն կարող են իրականացնել երկու եղանակով՝ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին միանալով կամ էլեկտրոնային հարթակով ուղեևորափոխադրման ծառայության միջոցով:
Ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը թույլատրվելու է միայն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով:
Իսկ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք պետք է միանան հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում պատվիրատուին տրամադրեն պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն:
https://youtu.be/Cw4erPPGduo
Նշված տնտեսավարողները մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել նաև էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով, որի դեպքում պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը։
Ի դեպ, Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության մատուցումը սահմանվել է որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ և դրանով պայմանավորված սահմանվել է նաև պետական տուրք: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Քաղաքացու վճարած ամեն հարկը տասնապատիկ ավելի վերադարձվում է. վարչապետ
2026/03/17/ 13:00 -
ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6․50%
2026/03/17/ 12:46 -
Ինչ փոփոխություններ են նախատեսվում ԱՊՊԱ համակարգում․ մանրամասներ
2026/03/17/ 12:30 -
Մեկնարկում է գյուղատնտեսական կենդանիների անվճար պատվաստման ծրագիրը
2026/03/17/ 12:24 -
Երևանի քաղաքապետը կարևորում է համայնքների ֆինանսական անկախության ամրապնդումը
2026/03/17/ 12:16 -
Հայաստանի բուհերում օտարերկրյա դիմորդների թիվը աճել է 67%-ով
2026/03/17/ 12:12 -
Երբ աշխատանքը կոտրում է սիրտդ․ ինչպես հաղթահարել գործնական ճգնաժամերը
2026/03/17/ 11:57 -
ՀՀ-ն եզակի երկրներից է, որ քովիդի շրջանում չի կրճատել կրթության բյուջեն․ ԿԳՄՍ
2026/03/17/ 11:53 -
ՅՈՒՆԵՍԿՕ-ն զգուշացնում է Միջերկրական ծովում ցունամիների ռիսկի մասին
2026/03/17/ 11:21 -
ԵՄ-ն արագ արձագանքման թիմ կգործուղի Հայաստան՝ ընտրական գործընթացները պաշտպանելու համար
2026/03/17/ 11:18
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․