Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Չինական առցանց մանրածախ առևտուր իրականացնող PDD Holdings-ի բաժնետոմսերը անկում են ունեցել 28.57%-ով՝ պայմանավորված 2-րդ եռամսյակի եկամտի արդյունքներով, որոնք չեն արդարացրել սպասումները:Ընկերության երկրորդ եռամսյակի եկամուտը կազմել է 97.06 մլրդ յուան (13.6 մլրդ դոլար)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 86%-ով: Բայց սա չի համապատասխանել Ուոլ Սթրիթի եռամսյակային 14.03 միլիարդ դոլարի կամ 99.98 միլիարդ յուանի եկամուտների ակնկալիքներին: PDD Holdings-ի մեկ բաժնետոմսի արժեքը օգոստոսի 27-ի դրությամբ կազմել է 100 ԱՄՆ դոլար:
Չինական էլեկտրական մեքենաների (EV) հսկա BYD-ն համաձայնագիր է ստորագրել Huawei-ի հետ՝ օգտագործելու չինական տեխնոլոգիական ընկերության առաջադեմ ինքնավար վարորդական համակարգը իր արտաճանապարհային Fangchengbao EV-ներում: Bao 8 ամենագնացը՝ Fangchengbao շարքի ներքո, կլինի BYD-ի առաջին մոդելը, որը կհամալրվի Huawei-ի Qiankun խելացի շարժիչ համակարգով և վաճառքի կհանվի այս տարվա վերջին:
Համաձայնագրի ստորագրումը ուղղված է BYD-ի դիրքերի ամրապնդմանը, քանի որ այն նպատակ ունի մեծացնել ընկերության պրեմիում ապրանքանիշերի՝ Denza-ի, Fangchengbao-ի և Yangwang-ի վաճառքները և շահութաբերությունը: Չինաստանի ավտոարտադրողների ասոցիացիայի տվյալների համաձայն՝ առաջին կիսամյակում վերոնշյալ երեք ապրանքանիշերը կազմել են ընդհանուր վաճառքի ընդամենը 5%-ը: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը օգոստոսի 27-ի դրությամբ կազմել է 29 ԱՄՆ դոլար:
Cava միջերկրական ռեստորանային ցանցը բարձրացրել է իր տարեկան կանխատեսումները, քանի որ ռեստորանները հայտնել են իրենց մեծ ծանրաբեռնվածության մասին, մինչդեռ ոլորտի այլ ընկերություններում այցելուները նվազել են՝ պայմանավորված սպառողների ծախսերի կրճատմամբ:Ընկերության բաժնետոմսերն աճել են 9%-ով. բաժնետոմսերն այս տարի ավելի քան կրկնապատկել են իրենց արժեքը՝ Cava-ի շուկայական կապիտալը հասցնելով մոտ 11.6 միլիարդ դոլարի, իսկ հաշվետու ֆինանսական երկրորդ եռամսյակի զուտ եկամուտը կազմել է 19.7 միլիոն դոլար՝ նախորդ տարվա 6.5 միլիոն դոլարի համեմատ: Cava Group Inc.-ի մեկ բաժնետոմսի արժեքը օգոստոսի 28-ի դրությամբ կազմել է 113 ԱՄՆ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Քաղաքացու վճարած ամեն հարկը տասնապատիկ ավելի վերադարձվում է. վարչապետ
2026/03/17/ 13:00 -
ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6․50%
2026/03/17/ 12:46 -
Ինչ փոփոխություններ են նախատեսվում ԱՊՊԱ համակարգում․ մանրամասներ
2026/03/17/ 12:30 -
Մեկնարկում է գյուղատնտեսական կենդանիների անվճար պատվաստման ծրագիրը
2026/03/17/ 12:24 -
Երևանի քաղաքապետը կարևորում է համայնքների ֆինանսական անկախության ամրապնդումը
2026/03/17/ 12:16 -
Հայաստանի բուհերում օտարերկրյա դիմորդների թիվը աճել է 67%-ով
2026/03/17/ 12:12 -
Երբ աշխատանքը կոտրում է սիրտդ․ ինչպես հաղթահարել գործնական ճգնաժամերը
2026/03/17/ 11:57 -
ՀՀ-ն եզակի երկրներից է, որ քովիդի շրջանում չի կրճատել կրթության բյուջեն․ ԿԳՄՍ
2026/03/17/ 11:53 -
ՅՈՒՆԵՍԿՕ-ն զգուշացնում է Միջերկրական ծովում ցունամիների ռիսկի մասին
2026/03/17/ 11:21 -
ԵՄ-ն արագ արձագանքման թիմ կգործուղի Հայաստան՝ ընտրական գործընթացները պաշտպանելու համար
2026/03/17/ 11:18
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․