Ներդրումային ոլորտը օգոստոսի 1-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները չորեքշաբթի փակվեցին աճով: Dow Jones Industrial Average-ը աճեց 0.24%-ով՝ հասնելով 40842.79 կետին: S&P 500-ի արժեքը աճեց 1.86%-ով՝ հասնելով 5537.41 կետին: S&P 500-ի ֆյուչերսը հինգշաբթի աճում է 0.45%-ով: Ճապոնական Nikkei 225-ը նվազեց 1.84%-ով՝ հասնելով 38011 կետին: Կորեական KOSPI-ն աճում է 0.42%-ով՝ հասնելով 2782.32 կետին, իսկ չինական Shanghai Composite-ը նվազում է 0.17%-ով՝ հասնելով 2933.47 կետին:
Մակրոէկոնոմիկա
1. Գերմանիայում գործազրկությունը հուլիսի վերջում մնացել է 6%:
2. Եվրագոտում ինֆլյացիան հուլիսի վերջում կազմել է 2.6% տարեկան հաշվարկով: Ամսական ցուցանիշը չի փոխվել:
3. ԱՄՆ-ի Ֆեդերալ պահուստային համակարգը պահպանել է տոկոսադրույքը 5.25-5.50% տարեկան մակարդակում:
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը աճում է՝ հասնելով $2447.6 մեկ ունցիայի համար: Նավթի գնանշումները չորեքշաբթի շարունակեցին աճել: Brent նավթի գինը կազմում է $81.4 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $78.6 մեկ բարելի համար:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Boeing ընկերությունը ներկայացրել է 2024 թվականի երկրորդ եռամսյակի և առաջին կիսամյակի ֆինանսական արդյունքները: Ըստ հաշվետվության՝ եռամսյակային հասույթը նվազել է 15%-ով տարեկան հաշվարկով և կազմել $16.9 միլիարդ: Զուտ վնասը կազմել է $1.4 միլիարդ: Օպերացիոն դրամական հոսքը կազմել է -$3.9 միլիարդ, իսկ զուտ դրամական հոսքը՝ -$4.3 միլիարդ: Ընկերությունը հայտնել է, որ բոլոր անհրաժեշտ պլանները անվտանգության խնդիրների լուծման համար ներկայացվել են պատկան մարմիններին: Պատվերների ծավալը գերազանցում է $510 միլիարդ, ներառյալ 5400 կոմերցիոն ինքնաթիռ:
2. AMD չիպերի արտադրողի զուտ շահույթը երկրորդ եռամսյակում աճել է 10 անգամ՝ հասնելով $265 միլիոնի՝ համեմատած 2023 թվականի երկրորդ եռամսյակի $27 միլիոնի հետ: Հասույթը աճել է 9%-ով տարեկան հաշվարկով և կազմել $5.8 միլիարդ: Չիպերի արտադրության բաժնի հասույթը ավելի քան կրկնապատկվել է՝ հասնելով ռեկորդային $2.8 միլիարդի, իսկ համակարգիչների կոմպոնենտների հատվածի հասույթը աճել է 49%-ով տարեկան հաշվարկով և կազմել $1.5 միլիարդ: Խաղային հատվածում հասույթը նվազել է 59%-ով տարեկան հաշվարկով՝ կազմելով $648 միլիոն:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․